54-ամյա տղամարդուն վթարի ենթարկած վարորդը փախուստի է դիմել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 29-ին' ժամը 10.30-ի սահմաններում, «ԳԱԶ -2705-222» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ադոնցի եւ Շիրվանզադեի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի կնոջ, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը' ժամը 20.40-ի սահմաններում, «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թումանյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 54-ամյա մի տղամարդու, եւ դիմել փախուստի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Երկու դեպքերի համար էլ կատարվում է քննություն:
Կարդացեք հոդվածը` English