Տարածաշրջանում հակամարտությունները կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով. ՀՀ Նախագահ
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում հակամարտությունները կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Գրուզիա օնլայն»-ը, Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Մենք պետք է բանակցություններ վարենք եւ այդ ճանապարհով հասնենք առկա խնդիրների լուծմանը, քանի որ կոչված ենք ապահովելու մեր ժողովուրդների անվտանգությունը»,- ընդգծել է Նախագահ Սարգսյանը:
Նա նաեւ կոչ է արել ձեռնարկել «կոնկրետ քայլեր»' տարածաշրջանային անվտանգության ապահովման նպատակով: «Կարծում եմ, որ միայն բանակցությունների միջոցով մենք կկարողանանք տարածաշրջանում նվազեցնել լարվածությունը, ինչն էլ կնպաստի մեր հետագա զարգացմանը»,- հավելել է Սարգսյանը: