Իրավունք

«Մի լռեք»` նոյեմբերի 29-ին

1 րոպեի ընթերցում

«Մի լռեք»` նոյեմբերի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ»-ի շրջանակներում Կանանց իրավունքների կենտրոնը նոյեմբերի 29-ին կկազմակերպի «Մի լռեք» խորագրով ակցիա: Վերջինիս նպատակը հասարակությանը եւս մեկ անգամ գենդերային բռնության մասին հիշեցնելն է, նաեւ' դրա դեմ պայքարելը:

«Այդ օրը սպիտակ հագուստներով դիմակավոր մարդիկ կքայլեն քաղաքի փողոցներով, որոնց հագուստի վրա գրված կլինեն տառեր: Երեւանի կենտրոնական փողոցներում, հատկապես Հյուսիսային պողոտայում, նրանք կհամախմբվեն եւ կկազմեն «Մի լռեք» արտահայտությունը»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Կանանց իրավունքների կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը:

Նրա խոսքով' ակցիան կտեւի մեկ ժամ, որի ընթացքում մասնակիցները անցորդներին կբաժանեն բուկլետներ, թռուցիկներ ու թեժ գծի հեռախոսահամարներ, որպեսզի ցանկացողներն անվճար խորհրդատվություն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում