«ՎՏԲ- Հայաստան Բանկ»-ը միացել է «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների միջազգային համակարգին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն փոխանցել եւ ստանալ ցածր սակագներով դրամական փոխանցումներ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով «Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգի միջոցով «ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ի 68 մասնաճյուղերից յուրաքանչյուրում: ԻՆչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ընկերության գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ընկերության գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Վ. Օվսյաննիկովը նշել է, որ «Զոլոտայա Կորոնա» համակարգի հետ համագործակցությունից բանկն ակնկալում է մեծ քանակությամբ հաճախորդների բարձրորակ մակարդակով եւ շահավետ սակագներով սպասարկման հնարավության իրականացում: Սակագները սկսում են 0.5%-ից' Ռուսաստանից եւ 1.5%' Հայաստանից փոխանցման համար:

«Զոլոտայա Կորոնա» դրամական փոխանցումների համակարգն առանց հաշվի բացման ակնթարթային համակարգ է: Այն ունի ավելի քան 24,500 կետ Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների տարածքում (ներառյալ ավելի քան 1,8 հազար կետ Մոսկվայում): Համակարգի գործող մասնակիցներն են հանդիսանում ավելի քան 300 բանկեր Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում:

2011թ-ի նոյեմբերի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկում գործում են նաեւ MoneyGram, Migom, Blizko, Inter Express, Անելիք, Բիստրայա Պոչտա, RIA Money Transfers եւեւContact համակարգերը, որն էլ իր հերթին ապահովում է Բանկի բարձր մրցունակությունը երկրի բնակչությանը տրամադրվող բանկային ծառայությունների շուկայում:

Հայերեն Русский