Երկու վրաերթ` Երեւանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկում նոյեմբերի 24-ին' ժամը 13:00-ին, վրաերթի է ենթարկել 21-ամյա մի աղջկա, այնուհետեւ բախվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի:Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 24-ին' ժամը 13.30-ին, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Նորքի 2-րդ զանգվածի Ուսանողական ավանում վրաերթի է ենթարկել տարեց մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Կարդացեք հոդվածը` English