Իրավունք

Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման պայքարը շարունակվում է

2 րոպեի ընթերցում

Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման պայքարը շարունակվում է

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման միջազգային 16-օրյակի շրջանակներում' նոյեմբերի 25-դեկտեմբերի 10-ը «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան նախատեսում է գենդերային, կանանց նկատմամբ եւ ընտանեկան բռնությանն անդրադարձող միջոցառումներ:

«Մեր կոալիցիան զանազան հետաքրքիր միջոցառումներ է նախապատրաստել 16-օրյակի շրջանակներում, որոնց հիմնական նպատակը կանանց դեմ բռնությունների կանխարգելումն է»,-ասաց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ աշխատակից Սիրանույշ Դավթյանը:

Նրա խոսքով' նոյեմբերի 25-ին կանանց ռեսուրսային կենտրոնը կոալիցիայի անդամների հետ մեկտեղ կկազմակերպեն քայլերթ' հասարակության ուշադրությունը հրավիրելու Հայաստանում կանանց նկատմամբ բռնության ահագնացող խնդրին:

16-օրյակի ընթացքում նախատեսվում են նաեւ թրեյնինգ, ֆիլմերի ցուցադրություններ, ցուցահանդեսներ եւ այլ միջոցառումներ:

Դեկտեմբերի 10-ը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է որպես Մարդու իրավունքների, իսկ նոյեմբերի 25-ը' որպես կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր:

Իր գործունեության ընթացքում «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ' ուղղված Հայաստանում կանանց եւ աղջիկների դեմ բռնության կանխարգելմանը: Այս ոլորտում կոալիցիայի անդամները հաղթանակ են համարում 2010 թվականին Մասիս քաղաքում ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի ամուսնու դատապարտումը' 10 տարվա ազատազրկման:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում