Իրավունք

Դիմակավոր անձը հարձակվել է անչափահաս աղջկա վրա

2 րոպեի ընթերցում

Դիմակավոր անձը հարձակվել է անչափահաս աղջկա վրա

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Նաիրիի բաժնում նոյեմբերի 23-ին'ժամը 22.50-ին, ահազանգ է ստացվել, որ Քանաքեռավան գյուղի բնակարաններից մեկում ավազակային հարձակում է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բնակարանի 17-ամյա բնակչուհին դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ ժամը 19.10-ի սահմաններում դիմակավոր անձը դուռը թակելուց հետո մտել է ներս, հարվածել իր դեմքին, սպառնալիքներ տվել, գումար պահանջել ու, հափշտակելով մոտ 220 հազար դրամ արժողությամբ ոսկյա զարդեր' դիմել է փախուստի: Աղջկան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է նախաքննություն:

կՆույն օրը ոստիկանության ծառայողները Երեւանի Գրիգոր Լուսավորչի փողոցից բերման են ենթարկել 35-ամյա Արման Մարտիրոսյանին. նա 2010 թ. դեկտեմբերի 23-ից ՌԴ Չերկեսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Նոյեմբերի 23-ի գիշերը ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Բագրեւանդի փողոցից բերման են ենթարկել 28-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 24-ի ուշ երեկոյան'ժամը 23.30-ի սահմաններում, Գայի պողոտայի եւ Հովհաննիսյան փողոցների խաչմերուկին հարակից ավտոկանգառում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի սրահից հափշտակել է 1.080 ՌԴ ռուբլի, սակայն բռնվել է քաղաքացիների կողմից ու գումարը վերադարձնելուց հետո' հեռացել: Կատարվում է նախաքննություն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում