Կառավարության նիստը մեկնարկեց ծափահարություններով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 24-ի կառավարության նիստը մեկնարկեց շնորհավորանքներով: Գործադիրի նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության բոլոր անդամների անունից շնորհավորեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի ծննդյան օրը, ինչին մասնակիցներն արձագանքեցին ծափահարություններով:
Կառավարության նիստն արդեն մեկնարկել է: Նիստի օրակարգում ներառված են հինգ տասնյակից ավելի հարցեր: