Լիտվին. ՈՒկրաինան պատրաստ է աջակցել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒկրաինան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին' միջազգային իրավունքի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը Սանկտ-Պետերբուրգում իր ադրբեջանցի գործընկեր Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ:
«ՈՒկրաինան պատրաստ է աջակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին' ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, մասնավորապես' 2013թ-ին ԵԱՀԿ-ում ՈՒկրաինայի նախագահության համատեքստում»,- ասել է Լիտվինը: