Հասարակական

Հոկտեմբերի 27. հայոց պատմության դառը էջերից

1 րոպեի ընթերցում

Հոկտեմբերի 27. հայոց պատմության դառը էջերից

ԵՐԵՎԱՆ. 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1999 թվական, հոկտեմբերի 27, ահաբեկչություն' Ազգային ժողովի նիստերի դալիճում: Տասներկու տարի առաջ այս օրը ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում տեղի ունեցած ահաբեկչությանը զոհ գնացին 8 պետական գործիչներ' ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, Օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց ոճրագործներ Նաիրի Հունանյանին ու հանցախմբի 5 անդամներին' նրա եղբայր Կարեն Հունանյանին, Վռամ Գալստյանին, Դերենիկ Բեջանյանին, Էդիկ Գրիգորյանին եւ Աշոտ Կնյազյանին, իսկ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Վերջինս հետագայում ինքնասպանություն գործեց:

Այսօր Ազգային ժողովի բակում, ինչպես յուրաքանչյուր տարի, ահաբեկչության զոհերի հիշատակին տեղադրված հուշաքարի մոտ հարգանքի տուրք կմատուցվի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում