Քաղաքականություն

Շ. Քոչարյանն Ի. Ալիեւին կոչ է անում ինքնավարություն տրամադրել թալիշներին եւ լեզգիներին

1 րոպեի ընթերցում

Շ. Քոչարյանն Ի. Ալիեւին կոչ է անում ինքնավարություն տրամադրել թալիշներին եւ լեզգիներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եթե հարեւան երկրի նախագահն ունի ինքնավարություն տրամադրելու այդպիսի բուռն ցանկություն, ապա թող տրամադրի թալիշներին եւ լեզգիներին: Այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը' ի պատասխան մեր խնդրանքի' մեկնաբանելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արած հայտարարությունը: «Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, ապա նա որեւէ առնչություն Ադրբեջանի հետ չունի եւ վաղուց ինքնորոշված պետություն է»,- հավելեց Շ. Քոչարյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին' Ադրբեջանի Հանրապետության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառման ժամանակ, Ի.Ալիեւը հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղում կարող են կիրառվել ինքնավարության եվրոպական հաջողված մոդելները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում