Տրիեստում կանցկացվի Հայոց ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին վերաբերող միջազգային գիտաժողով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումներն Իտալիայում մեկնարկել են սեպտեմբերի 21-ին Հռոմի Լեւոնյան վարժարանում կազմակերպված ընդունելությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտոնական ելույթներից հետո վարժարանի սրահում բացվել է ցուցահանդես, որտեղ ներկայացված են եղել տարբեր երկրերից (Հայաստան, ՌԴ, Ֆրանսիա, Չեխիա, ԱՄՆ, Կանադա եւ այլն) շուրջ 25 հայ գեղանկարիչների աշխատանքները:

Միջոցառմանն իր ելույթում դեսպան Ռուբեն Կարապետյանն անդրադարձել է ՀՀ անկախության պետականաշինության 20-ամյա ուղուն' շեշտելով աշխարհասփյուռ հայության' ի դեմս իտալահայության, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շուրջ էլ ավելի համախմբվելու անհրաժեշտությունը' հավելելով, որ Հայաստանի հզորացմանն ու առաջընթացին նպաստելը պետք է առաջնային դեր զբաղեցնի յուրաքանչյուր հայի կյանքում:

Ընթացիկ տարում Իտալիայում ՀՀ դեսպանությունը նախատեսում է իրականացնել տարբեր միջոցառումներ' նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, այդ թվում' նոյեմբերի 8-ին Հռոմի կենտրոնական թանգարաններից մեկում «Museo Brascհi» «Դվին' Մետաքսի ճանապարհի մայրաքաղաք Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» խորագիրը կրող ցուցահանդեսի բացում, ինչպես նաեւ նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանությանն ու ԼՂ հիմնախնդրին վերաբերող միջազգային գիտական համաժողովի անցկացում Տրիեստում:

Հայերեն Русский

Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ շահագրգռված է ամերիկյան զորքերի տեղակայմամբ

Լեհաստանի և Բելառուսի արտգործնախարարներն առաջին հանդիպումն են անցկացրել վերջին 10 տարվա ընթացքում

Fast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Սիրիան մոտ ապագայում օտարերկրյա ռազմաբազաների կարիք չունի. աշ-Շարաա

ՀՀ վարչապետն անկախության ամրապնդման համար կարևոր է համարում բազմազանեցված արտաքին կապերի առկայությունը

Զելենսկին հայտնել է, թե ինչ է քննարկել Թրամփի հետ հանդիպման ժամանակ

Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով շարունակում է բանակցությունները տարբեր երկրների հետ. Փաշինյան

Փաշինյանը խաղաղության հաստատմամբ Հայաստանում ներդրումների գրավչության աճի հնարավորություն է տեսնում

Գեղարքունիքում հոկտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 7 քաղաքական ուժ

Թրամփը Բըրնհեմի հետ առաջին հանդիպումից հետո նրան բնութագրել է որպես «բնատուր գործարարի»