Քաղաքականություն

Կ. Աճեմյան. «Ողջ միջազգային հանրությունը հասկանում եւ ընդունում է ԼՂ խնդրի կարգավորման բուն էությունը»

1 րոպեի ընթերցում

Կ. Աճեմյան. «Ողջ միջազգային հանրությունը հասկանում եւ ընդունում է ԼՂ խնդրի կարգավորման բուն էությունը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից եւ Թուրքիայից բացի, ողջ միջազգային հանրությունը հասկանում եւ ընդունում է ղարաբաղյան հարցի կարգավորման բուն էությունը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը, պարբերաբար հարեւան երկիրը' Ադրբեջանը, քննադատում է Մինսկի խմբի աշխատանքները:

«Խմբի առաքելությունը մենք արժեւորում ենք, ու գտնում ենք, որ կարեւորագույն ճանապարհը բանակցային գործընթացն է եւ Մինսկի խմբի աշխատանքները»,-ասաց նա: Բանախոսը նաեւ անդրադարձավ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությանը, որում ասված է' իբր բանակցային գործընթացը լճացում է ապրում: Հղում տալով ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի' ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթին' Կ. Աճեմյանը նշեց, որ Կազանում գործընթացը կանգնեցվեց, ձախողման փորձ արվեց հենց Ադրբեջանի կողմից, քանի որ նրանք նոր փոփոխություններ առաջարկեցին: «Դրանց մենք, իհարկե, համաձայն չենք, եւ մեր դիրքորոշումը հստակ է այս հարցում»,-նշեց բանախոսը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում