Քաղաքականություն

Վ. Բոստանջյան. «Իշխանությունը հասկանում է, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը»

1 րոպեի ընթերցում

Վ. Բոստանջյան. «Իշխանությունը հասկանում է, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը»

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ինձ զարմացրեց երկխոսության առկախումը: Երկխոսությունը, որպես այդպիսին, նոր մոտեցում էր, նոր մշակույթ, եւ Հայ ազգային կոնգրեսն ու իշխանությունը կարողանում էին իրար լավ հասկանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը: Նրա խոսքով' երկխոսությունն ընդհատվել է ընդդիմության կողմից: «Իշխանությունն այդ առումով ոչինչ չի արել, հակառակ դեպքում' երկխոսության վերսկսման համար առաջին քայլը չէր անի»,-ասաց նա:

Նրա խոսքով' քաղաքական էթիկայի տեսակետից պահանջներ չեն կարող գոյություն ունենալ, եւ ՀԱԿ-ը չի կարող պահանջել իշխանությունը: «Քաղաքական այդ ուժը ցանկանում էր ապակողմնորոշել հասարակությանը, իբրեւ թե պահանջներ է ներկայացնում գործող իշխանությանը, այնինչ նման բան գոյություն չունի»,-նշեց նա' հավելելով, որ երկխոսության առկախումն էական նշանակություն չի կարող ունենալ: Անկախ դրա շարունակությունից' իշխանությունը հասկանում է, որ կան բազմաթիվ խնդիրներ եւ ձեռնամուխ է լինում այդ խնդիրների լուծմանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում