ՀՀԿ-ն դեռեւս չի քննարկել, թե ովքեր պետք է գլխավորեն ՀՀԿ նախընտրական շտաբն ու ցուցակը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռեւս չի քննարկել, թե ովքեր պետք է գլխավորեն ՀՀԿ նախընտրական շտաբն ու ցուցակը: Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը, քանի դեռ կուսակցությունը պաշտոնապես չի քննարկել այդ հարցը, ինքը ձեռնպահ կմնա մեկնաբանություններից: Է. Շարմազանովը նշեց, որ ՀՀԿ-ն նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին կհրավիրի կուսակցության համագումար, որի ժամանակ էլ բոլոր հարցերը կհստակեցվեն: