Փաստ մեկնաբանությամբ

Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում կներկայացվի նախկինում չցուցադրված 4-5 տեսակի ռազմական տեխնիկա

1 րոպեի ընթերցում

Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսում կներկայացվի նախկինում չցուցադրված 4-5 տեսակի ռազմական տեխնիկա

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված զորահանդեսի նկատմամբ մեծ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ հարեւան Ադրբեջանը ռազմական մրցավազք է սկսել ընդդեմ Հայաստանի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը' հավելելով, որ այդ զորահանդեսը ոչ միայն պատասխան է Ադրբեջանին, այլեւ հնարավորություն' ապացուցելու հայ հանրությանը, որ Հայաստանը ոչնչով չի զիջում ռազմական գերակայության մասին հոխորտացող թշնամուն:

«Զորահանդեսը ցույց կտա, որ մենք ունենք ռազմական տեխնիկայի որոշ միավորներ, որոնք չունի հակառակորդը, ինչու չէ' նաեւ' հակառակը, սակայն այն երեքից-չորս տեսակի ռազմական տեխնիկան, որը կցուցադրվի առաջին անգամ, կտա բոլոր հարցերի պատասխանները»,- նշեց փորձագետը' հավելելով, որ այդ ռազմական միավորները գաղտնի չէին, պարզապես դրանք երբեք բացահայտ կերպով չեն ցուցադրվել: «Հասարակության մեջ կա մի շերտ, որը միշտ կարիք ունի սեփական բանակի հզորության փաստացի ապացույցների, մինչդեռ իրականում պետք է հասկանալ, որ նման ռազմական շքերթները ոչինչ չեն փոխում»,-ասաց Ա. Հովհաննիսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում