Քաղաքականություն

Կոմկուսը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

1 րոպեի ընթերցում

Կոմկուսը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԱԿ-ը նույն ՀՀՇ-ն է, որը սկիզբ դրեց երկրի քայքայմանն ու թալանին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը

Ռ.Թովմասյանը ՀԱԿ-ի գործողությունները կատակերգություն որակեց' շեշտելով, որ մինչեւ հերթական ընտրությունները ՀԱԿ-ի շարքերը կնոսրանան եւ դրանով իսկ բացատրեց ՀԱԿ-ի կողմից արտահերթ ընտրությունների անցկացման պահանջի առաջ քաշումը:

Անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին' Ռ. Թովմասյանը հայտարարեց, որ Կոմկուսը մասնակցելու է գալիք համապետական ընտրություններին ու հիմնվելով անցկացրած իրենց հարցումների արդյունքների վրա, նշեց, որ հույս են ունեն հավքելու 15 տոկոս ձայն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում