1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի 69 կգ քաշային ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, ցույց տալով 283 կգ արդյունք երկամարտում, 130 կգ՝ պոկում եւ 153 կգ՝ հրում վարժություններում, նվաճել է բրոնզե մեդալ Լեհաստանի Չեխանով քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցաշարում:
Նա զիջել է 2-րդ տեղը նույն արդյունքով գրաված ռումին մարզիկ Ալեքսանդր Պինտեային' միայն 30 գրամ ծանր լինելով անձնական քաշով վերջինից:
Իսկ Եվրոպայի չեմպիոնի կոչումն այս քաշային կարգում նվաճել է Բելառուսի ծանրորդ Իվան Կլիմը, ով ցույց է տվել 289 կգ արդյունք երկամարտում: