Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական ղեկավարությունն ապրում է վիրտուալ աշխարհում

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր' Պաշտպանության բանակը 20 տոկոսով ավելացրել է իր ներուժը, եւ ՊԲ-ն թույլ չի տալու, որ օր օրի սպառազինվող ադրբեջանական բանակն իրեն գերազանցի: Այսօր այս առնչությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը' ի դեմս նախարարության մամուլի քարտուղար Էլդար Սաբիրօղլուի, ով ասել է, թե Մ.Հակոբյանի հայտարարությունները նպատակ ունեն մեղմելու Լեռնային Ղարաբաղի ներքին անհանգստությունը: Է. Սաբիրօղլուն նաեւ նշել է, թե հայկական կողմին անհանգստացնում է ադրբեջանական բանակի սպառազինումը եւ ռազմական ծախսերի ավելացումը: «Կարճաժամկետ պատերազմում հայկական կողմի պարտությունն անխուսափելի է»,- նշել է Է.Սաբիրօղլուն:

Այս առնչությամբ ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ.»հաղթանակը եւ պարտությունը ցույց կտա մարտադաշտը»:

«Ադրբեջանի ռազմականացումը շատ վտանգավոր երեւույթ է ոչ միայն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության համատեքստում, այլեւ ընդհանրապես ամբողջ Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության պահպանման տեսանկյունից»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ, քաղաքագետ Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով' Ադրբեջանի քաղաքական եւ ռազմական իշխանության մոտ վիրտուալ աշխարհի ձեւավորման գործընթացն ակնհայտ է: Իր ձեւավորած վիրտուալ աշխարհում Ադրբեջանի ղեկավարությունը կարծում է, թե քանակական ինչ-որ առավելություններ օգտագործելով' կարող է հասնել հաղթանակի Արցախի նկատմամբ: «Սա եւս ես շատ վտանգավոր եմ համարում, քանի որ նրանք կտրվում են իրականությունից: Ի՞նչ տեսանկյունից: Նրանք, հաշվի չնստելով իրականության հետ, ապրելով իրենց վիրտուալ գաղափարներով, համոզմունքներով, կարող են գնալ շատ անմտածված քայլերի»,- կարծում է Դ. Բաբայանը' միեւնույն ժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի ղեկավարության համար հեշտ չի լինի գնալ արկածախնդրության, որովհետեւ այս պահի դրությամբ իրավիճակն արմատապես տարբերվում է 1991թ. դրությունից. տարածաշրջանում չկա քաղաքական վակուում, ինչը առկա էր Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, հետեւաբար պատերազմ սկսելն այդքան էլ հեշտ գործ չէ:

Կա միջազգային հանրություն, կան որոշ գերտերությունների շահեր, որոնք այս պահի դրությամբ բացառում են պատերազմը' որպես խնդրի լուծման միջոց: «Վերջապես կա նաեւ հայկական գործոնը եւ նրա ազդեցությունը, իսկ այս պայմաններում չեմ կարծում, որ Ադրբեջանն առավելություն ունի Արցախի նկատմամբ, նույնիսկ եթե համեմատենք 1991թ-ի հետ»,- նշեց Դ.Բաբայանը' հիշեցնելով, որ այն ժամանակ ադրբեջանցիների առավելությունը շատ ավելի շատ էր ե'ւ քանակական, ե'ւ աշխարհաքաղաքական դիրքի առումներով: Արցախն այն ժամանակ անկլավային իրավիճակում էր, Շուշիից ռմբակոծում էին, կային նաեւ բազմաթիվ այլ կրակային հենակետեր Արցախի ներսում: Բանակ, զենք, զինամթերք չկար, Հայաստանը գտնվում էր շրջափակման մեջ, Սպիտակի երկրաշարժի ավերածությունները շատ վառ էին երեւում, եւ նույնիսկ այդ պայմաններում հայկական կողմը կարողացավ ոչ միայն դիմակայել, այլ նաեւ պարտության մատնել թշնամուն:

«Կարճաժամկետ պատերազմը ե'ւ ռազմական, ե'ւ հոգեբանական առումներով սխալ արտահայտություն է, քանի որ հայ ազգը պայքարում է դարեր շարունակ, եւ պատերազմ 1-2 շաբաթվա կտրվածքով դիտարկել սխալ է»,- ասաց Դ. Բաբայանը' շեշտելով, որ եթե նման պատերազմ լինի, հայկական կողմը դիմակայելու է մինչեւ վերջ եւ ոչ միայն պարտության է մատնելու թշնամուն, այլեւ այս անգամ որակապես այլ երեւույթ է դրսեւորվելու: «Եթե այն ժամանակ Ադրբեջանը խնդրեց, աղաչեց զինադադար, այս անգամ չի լինելու այդպիսի բան»,- ընդգծեց Դ.Բաբայանը' հավելելով, որ հայկական կողմը գնալու է մինչեւ վերջ' գործողությունները տանելով հաղթական ավարտի:

Նրա խոսքով' այսուհետ պետք է հաշվի առնել Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ակտիվացման փաստը: «Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի սպառազինությունների աճն ուղղված է նաեւ դեպի ներս' ազգային փոքրամասնությունների ճնշելու համար»,- տեսակետ հայտնեց Դ. Բաբայանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում