Փաստ մեկնաբանությամբ

ՀՀ ԶՈւ ռազմական շքերթը ցույց կտա` ինչն է զսպում պատերազմը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԶՈւ ռազմական շքերթը ցույց կտա` ինչն է զսպում պատերազմը

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեպտեմբերի 21-ին' Հայաստանի անկախության օրը, կայանալիք ռազմական շքերթում կտեսնենք, թե ինչն է զսպում Ադրբեջանին' գնալ ղարաբաղյան հակամարտության ռազմական ուժով լուծմանը»,- «Արմենպրես»-ի զրույցում նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

Չբացահայտելով, թե կոնկրետ ինչպիսի զինատեսակներ են ներկայացվելու շքերթում' ռազմական փորձագետը նշեց, որ դրանք լինելու են հակաօդային պաշտպանության, հրթիռային, ռեակտիվ զենիթային համակարգեր: «Դրանք թույլ են տալիս խոցել թշնամուն, կասեցնել նրա ազատ տեղաշարժը, կաշկանդել հակառակորդի մանեւրելու հնարավորությունը: Իսկ թե ավելի կոնկրետ ինչ զինատեսակներ կներկայացվեն հայկական զինված ուժերի կողմից, կտեսնենք շքերթում: Շքերթը կհաստատի, որ հայկական բանակին հաղթելու ադրբեջանական կողմի հայտարարությունները զուտ պատրանք են: Հակառակորդի ռազմաքաղաքական վերնախավը դա շատ լավ հասկանում է»,- ընդգծեց Դ. Ջամալյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում