Փաստ մեկնաբանությամբ

Ռ. Սաֆրաստյան. «Բարձրագույն ռազմական ղեկավարության հրաժարակի արդյունքում Թուրքիան բռնել է ավտորիտար կառավարման ուղին»

2 րոպեի ընթերցում

Ռ. Սաֆրաստյան. «Բարձրագույն ռազմական ղեկավարության հրաժարակի արդյունքում Թուրքիան բռնել է ավտորիտար կառավարման ուղին»

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան մտնում է պատմական նոր փուլ, քանի որ ի տարբերություն վերջին 30-40 տարիների, ներկայում այդ երկրի վերնախավում զինվորականությունը մղվել է հետին պլան: «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի բարձրագույն ռազմական ղեկավարության հրաժարականի վերաբերյալ հարցը' այս մասին ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Ըստ նրա' իրադարձությունները կապված են Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի գլխավորած իշխանության վարած քաղաքականության հետ, որը մշտապես դեմ էր հանդես գալիս քեմալական ուժերին, որոնք էլ զբաղեցնում էին ռազմական բարձրաստիճան պաշտոններ: «Փաստորեն, սրանով Էրդողանն ամբողջովին իր ղեկավարության տակ է վերցրել երկրի իշխանությունը եւ բոլոր լծակները: Սրա արդյունքում Թուրքիան բռնել է դեպի ավտորիտար կառավարման համակարգ տանող ուղի: Այդ երկիրը չունի ուժեղ ընդդիմություն, իսկ այժմ էլ զինվորականությունն է դարձել իշխանամետ, քանի որ Գլխավոր շտաբը, ամենայն հավանականությամբ, գլխավորելու է ժանդարմերիայի նախկին ղեկավար Նեջեթ Օզելը, ում ջանքերով էլ բացահայտվել է Էրդողանի դեմ կիրառված մահափորձը»,- ասաց թուրքագետը:

Ըստ Սաֆրաստյանի' Օզելը նախաձեռնել է, որ բանակը եւս օժանդակի երկրի արտաքին քաղաքական գործընթացներին: «Սա նոր մոտեցում է եւ կարող է բացասական ազդեցություն ունենալ արտաքին աշխարհի վրա»,- նկատեց Ռ. Սաֆրաստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում