Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը կմասնակցի «XXI դարի տենորներ» խմբի մենահամերգին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մակեդոնիայի Օխրիդ քաղաքում «Ամառը Օխրիդեայումե փառատոնի շրջանակներում օգոստոսի 4-ին Մակեդոնիայի «Անտիկե թատրոնում կկայանա «XXI դարի տենորներե խմբի մենահամերգը, որին հանդես կգա նաեւ հրավիրյալ դիրիժոր' Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: Նա կխմբավարի Մակեդոնիայի օպերայի եւ բալետի նվագախումբը:

Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի ծառայության պատասխանատու Ֆելիքս Պողոսյանը, համերգի ընթացքում կհնչեն Ռ. Շտրաուսի, Վերդիի, Ռոդրիգոյի, Տոստիի, Ալբիոնիի, Պուչինիի, Ռոսինիի աշխատանքները:

Նշենք, որ փառատոնը մեկնարկել էր հուլիսի 12-ին եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի 20-ը: «XXI դարի տենորներե խմբում ընդգրկված են ութ տենորներ, որոնցից յուրաքանչյուրն աչքի է ընկնում եզակի ձայնային տվյալներով: Նրանց ելույթները մեծ ճանաչում են վայելում ամբողջ շխարհում: Խումբը համերգներով հանդես է գալիս այնպիսի քաղաքների հեղինակավոր բեմահարթակներում, ինչպիսիք են' Միլանը, Տոկիոն, Նյու Յորքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում