1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի ազատ ոճի 7 քաշային կարգերի 9 ըմբիշներ կմասնակցեն հուլիսի 23-ին մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդատյանը, Հայաստանի ըմբիշները ավանդաբար մասնակցել են կիեւյան մրցաշարին, իսկ այս անգամ մրցաշարի արդյունքներով կորոշվի ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ամբողջ կազմը: Վերջինս պետք Է մասնակցի սեպտեմբերի 12-ին Ստամբուլում մեկնարկող ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:
Ա.Բաղդատյանը նշեց, որ մինչ Ստամբուլ մեկնելը Հայաստանի ազատ ոճի ըմբիշները կանցկացնեն 2 ուսումնամարզական հավաք Հայաստանում եւ մեկ հավաք Վրաստանում՝տեղի ըմբիշների հետ միասին:
Ըստ նրա՝ Ստամբուլ մեկնող ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի 5 անդամները արդեն հայտնի են, թափուր են մնացել միայն 2 քաշային կարգերի տեղերը, որոնք կլրացվեն Կիեւի մրցաշարից հետո: