Բացվել է Երեւան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի վարչական շրջանում մեծ հանդիսավորությամբ պաշտոնապես բացվել է Երեւան-Լիոն բարեկամության խորհրդանիշ Լիոնի այգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբը, կտրելով կարմիր ժապավենը, ազդարարել են Երեւանում Լիոնի այգու գործունեության նոր տարեգրությունը:

Մայրաքաղաքում «Լիոնի այգու» հիմնումը Երեւանի եւ Լիոնի քաղաքապետարանների միջեւ կնքած 2008–2011թթ. համագործակցության ծրագրի շրջանակում է իրականացվել: Այգու հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին 2010թ-ից: Վերակառուցումը կշարունակվի ծրագրի երկրորդ փուլով: Երեւանի քաղաքապետը վստահ է, որ այս այգին կդառնա երեւանցիների սիրված հանգստի գոտիներից մեկը: «Այս այգին համագործակցության շատ լավ օրինակ է: Այն ծրագրերը, որոնք մենք այստեղ նախատեսում ենք, վստահ եմ, որ կնպաստեն այգին Երեւանի լավագույն անկյուններից մեկը դարձնելուն: Սա մի փուլի վերջ է, բայց ավելի մեծ փուլի սկիզբ: Եվ ես վստահ եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերությունների բարձր մակարդակը եւ վստահության ու ընկերության այն մթնոլորտը, որ ձեւավորվել է Լիոնի քաղաքապետարանի եւ Երեւանի միջեւ, ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի մեր համագործակցությունը լինի ավելի արդյունավետ եւ երկարատեւ»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Լիոնի քաղաքապետն էլ իր հերթին նշել է, որ այգու բացումով սկիզբ կդրվի համատեղ նորանոր ծրագրերի իրականացմանը: «Շատ գեղեցիկ այգի է, հրաշալի վայրում է գտնվում: Այս բացումը կարծում եմ նոր ծրագրերի սկիզբ կարող է դառնալ: Ֆրանսիացիները շատ են սիրում Հայաստանը եւ այսօր հենց այդ բարեկամական կապերն են, որ ամրապնդվում են»,- ասել է Ժերար Կոլոմբը:

Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը շրջել են այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին: Այգու վերակառուցման ծրագրի համաձայն, տարածքում անցկացվել է արտաքին լուսավորության եւ ոռոգման նոր ցանց, ստեղծվել են սիզամարգեր, տնկվել են ծառեր, հին սալահատակները փոխարինվել են նորերով, կառուցվել են հասարակական զուգարաններ:

Բնակիչների հանգստի համար տեղադրվել են նստարաններ եւ ժամանակակից ոճով զրուցարաններ, իսկ փոքրիկների համար' բազմատեսակ մանկական ժամանցային խաղեր:

Ամեն ինչ արված է խնամքով եւ ճաշակով: Դիզայնն ապահովվել է հայ եւ ֆրանսիացի մասնագետների կողմից: Այգին երեւանյան ժամանցի նորամուծություն էլ ունի: Այցելուներն այստեղ կարող են իրենց ուժերը փորձել ֆրանսիական հանրահայտ բուլ խաղի ասպարեզում: Առաջին օրինակը երկու քաղաքապետերն են ցույց տվել:

Այնուհետեւ Երեւանի եւ Լիոնի քաղաքապետերը այգու այցելուների հետ դիտել են ջրային ավազանում կազմակերպված սերֆինգի ցուցադրական ելույթները:

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով