Մշակույթ

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 8-րդ կինոփառատոնը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 10-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» 8-րդ երեւանյան միջազգային կինոփառատոնը: Թեեւ հորդառատ անձրեւին' փառատոնի մեկնարկն անցավ նախատեսվածի համաձայն: Խորհրդանշական կարմիր գորգի վրայով կինոթատրոն մտան հյուրերը, որտեղ էլ հենց կայացավ բացման արարողությունը: Փառատնի բացմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, աշխարհահռչակ դերասաններ, ռեժիսորներ, այլք:

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, «Ոսկե ծիրան»-ը երեւանցիների կյանքը դարձնում է առավել հտաքրքիր: «Արդեն անհնարին է դարձել պատկերացնել ամառը' առանց այս փառատոնի, որը ստիպում է Երեւանին ապրել այլ տրամադրությամբ»,- ասաց Տ. Սարգսյանը' հավելելով, որ կինոփառատոնը տարեցտարի կատարելագործվում է: «Կառավարությունը քայլեր կձեռնարկի, որպեսզի փառատոնը շարունակական լինի»,- ասաց ՀՀ վարչապետը: Փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը հույս հայտնեց, որ 10-րդ փառատոնն արդեն կանցկացվի հատուկ փառատոնային կենտրոնում, որը կտեղավորի շուրջ 1500 մարդու: «Այս տարի էլ մենք բերել ենք հետաքրքիր ֆիլմեր, տաղանդավոր ռժիսորներ եւ մռայլ ժյուրի»,- կատակեց Հ. Խաչատրյանը: Փառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ի տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հպարտությամբ նշեց, որ ինքը միշտ կանգնած է լինելու փառատոնի կողքին: Նա արժանացավ Մանթաշովի անվան ադամանդյա հուշամեդալի: Աշխարհահռչակ դերասանուհի ֆանի Արդանը համաշխարհային կինոյի զարգացման գործում ունեցած ավանդի համար արժանացավ Փարաջանովյան թալլերի: Փառատոնը մեկնարկեց Աբաս Քյարոսթամիի «Վավերացված պատճենը» ֆիլմով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում