Դ. Ջամալյան. «Մեզ համար կանխատեսելի էր` ինչ ռազմական տեխնիկա պետք է դուրս գար Բաքվի հրապարակ»

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի' Բաքվի կենտրոնական հրապարակում կազմակերպած զինվորական շքերթում արտառոց կամ անսպասելի ոչ մի զինտեխնիկա չի ներկայացվել: «Մեզ համար կանխատեսելի էր, թե ինչ ռազմական տեխնիկա պետք է դուրս գար հրապարակ»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում գնահատելով հակառակորդի շքերթում ներկայացված ռազմական տեխնիկայի հնարավորությունները' ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Նրա խոսքով' շքերթում ներկայացվել է հիմնականում հարձակողական զինտեխնիկա, որի ստվար մասին հայկական կողմերը եւս տիրապետում են: Ըստ Դ. Ջամալյանի' զինտեխնիկայի առումով Ադրբեջանը չունի գերազանցություն: «Շքերթում կային զինատեսակներ, որոնց առկայությունը որոշակի խնդիրներ կարող է ստեղծել, սակայն հայկական կողմերն ունեն համապատասխան զինուժ' դրանց դեմն առնելու եւ ադեկվատ պատասխան տալու համար»,- ընդգծեց ռազմական փորձագետը:

Դ. Ջամալյանը նկատեց, որ 1994 թվականին Արցախի պաշտպանական բանակի զինտեխնիկայի մի ստվար հատվածն ադրբեջանցիներից բռնագրաված տեխնիկա էր: «Արցախում մինչեւ հիմա էլ կատակում են' «Ադրբեջանը թող զինվի, իսկ այդ զինուժը, միեւնույն է, վերջում մերն է լինելու»: Շքերթում ցուցադրվող տեխնիկան երաշխիք չի տալիս, որ եթե պատերազմ լինի, Ադրբեջանը կհաղթի: Մենք էլ լավագույն կերպով սպառազինվում ենք, համալրում, նորացնում մեր սպառազինությունները: Այսինքն' համարժեք պատասխան միջոցների տիրապետում ենք»,- համոզմունք հայտնեց Դ. Ջամալյանը:

Շատերը պատահական չեն համարում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների' կազանյան հանդիպումից անմիջապես հետո Ադրբեջանում ռազմական շքերթի անցկացումը: Այս առումով ռազմական փորձագետը նկատեց, որ հունիսի 26-ին Ադրբեջանի բանակի ստեղծման օրն է եղել, իսկ շքերթի անցկացումը պարզապես զուգադիպել է նախագահների կազանյան հանդիպմանը: «Իհարկե, նման մասշտաբային ռազմական շքերթն ինչ- որ քարոզչական ենթատեքստ ունի: Սեպտեմբերի 21-ին էլ' Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձին, հայկական զորքն է շքերթով անցնելու Հանրապետության հրապարակով: Այդ օրը մենք էլ ցույց կտանք, թե ինչպես ենք ակտիվ պաշտպանվելու հնարավոր վտանգներից»,- ասաց ռազմական փորձագետը:

Հայերեն Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին