Գյումրիում նշվել է Քաղաքի օրը

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Արմենուհի Մխոյան): Գյումրիում նոյեմբերի 7-ին նշվել է Քաղաքի օրը: 2003 թվականից ավանդաբար քաղաքին նվիրված տոնակատարությունը նշանավորվում է որեւէ արձանի կամ կառույցի շահագործմամբ: Այս անգամ եւս հյուրերի եւ գյումրեցիների համար քաղաքի ղեկավարությունը պատրաստել էր անակնկալ. Շիրակացի փողոցում բացվել է քանդակագործ Սամվել Պետրոսյանի կերտած Անանիա Շիրակացու բազալտե արձանը: Մոտ 8 մետր բարձրություն ունեցող արձանի բացման պատիվը տրվել է ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ Արթուր Բաղդասարյանին եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանին: Այնուհետեւ օծվել է Շահումյան 188 շենքի բակում կառուցված Չադրենց աղբյուրը, որը կառուցված է 19-րդ դարից մեզ հասած հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Խալաթյանների աղբյուրի նմանությամբ եւ նվիրված է գյումրեցի վարպետներին: Մեծ հանդիսությամբ բացվել է նաեւ Վարդանանց հրապարակին կից, Սպանդարյան եւ Չերազ փողոցներն իրար միացնող փողոցը: Հյուրերը ծանոթացել են Սբ Ամենափրկիչ եկեղեցու ու Գյումրիի քաղաքապետարանի նոր շենքի շինարարական աշխատանքերին: «Ամենակարեւորն այն է, որ Գյումրին այսօր կառավարության եւ ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է: Բացի պետական բնակարանաշինական ծրագրից քաղաքում իրականացվում է 70 մլրդ դրամի մասնավոր շինարարություն, խթանելով փոքր ու միջին բիզնեսը՝ ստեղծվել են նոր աշխատատեղերե,-նշել է քաղաքապետ Վարդան Ղուկասյանը` Գյումրիի «Հոկտեմբերե կինոթատրոնում կայացած միջոցառման ժամանակ: Ապա նա օրվա կապակցությամբ մրցանակներ եւ կոչումներ է շնորհել քաղաքական գործիչների եւ արվեստագետների: Գյումրիի ավագանու որոշմամբ «Գյումրիի պատվավոր քաղաքացիե կոչում է շնորհվել Անվտանգության Խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին եւ Գյումրիի նախկին Կոմկուսի քաղաքային խորհրդի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանին: «Վարպետե կրծքանշանին են արժանացել ՀՀ ժողովրդական արտիստներ Ռաýայել Քոթանջյանը եւ Վարդուհի Խաչատրյանը, իսկ գործարար Ռազմիկ Հովհաննիսյանին հանձնվել է քաղաքի զինանշանը: Օրվա խորհրդով պայմանավորված՝ 2008-09 թ.թ. քաղաքի ոսկե մեդալակիր եւ բուհերի գերազանց շրջանավարտները ստացել են դրամական պարգեւներ: Իսկ Գյումրիի քաղաքապետին Մոսկվայի ժամանակակից հումանիտար ակադեմիայի ղեկավարության որոշմամբ շնորհվել է Ակադեմիայի պատվավոր պրոýեսորի կոչում: Ավելացնենք, որ Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները շարունակվել են մինչեւ ուշ երեկո` ավարտվելով տոնական համերգով`Երեւանից ժամանած ու գյումրեցի կատարողների, պարախմբերի մասնակցությամ, եւ հրավառությամբ:

Հայերեն

Հայտնի են «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի հաղթողները. գլխավոր մրցանակին արժանացավ «Red Line» ռոք խումբը

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը