Հայաստանում կբացվի «Dalma Garden Mallե առեւտրի եւ զվարճանքի ամենամեծկենտրոնը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լուսինե Մարտիրոսյան): Երեւանում այսօր պաշտոնապես ներկայացվեց Հայաստանում առեւտրի եւ զվարճանքի ամենամեծ կենտրոնի` «Dalma Garden Mallե-ի նախագիծը: Բազմաýունկցիոնալ երկհարկանի կենտրոնը, որը տեղակայված է «Դալմայի այգիներե միկրոշրջանում, նախատեսվում է բացել 2010 թ-ի վերջին: Կառույցի ընդհանուր տարածքը 45 հազար քառակուսի մետր է: Կենտրոնը համախմբելու է իր մեջ մթերային հիպերմարկետներ, վաճառասրահներ, ռեստորաններ, արագ սննդի կետեր, բանկեր, տուրիստական գործակալություններ, շինանյութի խանութներ, կահույքի սրահներ, երեք սրահ ունեցող կինոթատրոն, ինչպես նաեւ ժամանցի գոտի երեխաների համար: ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի խոսքով, կենտրոնի բացման գաղափարը մասնավոր բացառիկ նախաձեռնություն է, որը թույլ է տալիս կենտրոնացնել զվարճանքը, առեւտուրը եւ ծառայությունները մեկ տեղում` էապես նվազեցնելով ծախսերը, ավելացնելով մատչելիությունը: «Սա հիմնականում լինելու է սոցիալական տարածք, որտեղ մարդիկ կկարողանան լավ միջավայրում հրաշալի օր անցկացնելե,- ասաց նախարարը: Նրա համոզմամբ, շինարարական ծավալները ակնհայտորեն ասում են, որ դա լինելու է միջազգային մակարդակի առեւտրի եւ զվարճանքի կենտրոն: Ն. Երիցյանը հույս հայտնեց, որ նմանատիպ ներդրումները կշատանան, քանի որ այս նախաձեռնություննները ոչ միայն կատալիզատորի դեր են կատարում Հայաստան շինարարական ընկերություններ բերելու համար, այլեւ միաժամանակ նպաստում են օտարերկրյա հայտնի ýիրմային անունների` Հայաստան ներկրմանը: «Dalma Garden Mallե նախագծի ղեկավար Ալեքսանդր Հարությունյանը նշեց, որ մեր երկրի համար սա առաջին մեծամասշտաբ նախեձեռնությունն է եւ իրենք ամենայն պատասխանատվությամբ են վերաբերվում դրան: «Մեր խնդիրն է նոր առեւտրային ձեւաչափ ստեղծել Հայաստանում, որտեղ ամենամեծ շեշտը կդրվի ընտանեկան մթնոլորտ ստեղծելու վրաե,- ընդգծեց նախագծի ղեկավարը: Նրա խոսքով, կառույցի լուսավորության համար օգտագործվելու են աշխարհի լավագույն բրենդների սարքավորումները, տեղադրվելու են անվտանգության համակարգեր: Նախագծի խորհրդատուներ` Ռուսաստանի Դաշնությունից հրավիրված Կիրա եւ Ռուբեն Կանայանները ներկայացրին կենտրոնի կոնցեպցիան, տարածքային բաժանման հատակագիծը, մարքեթինգային փաթեթը եւ գովազդային քաղաքականությունը: Նշենք, որ կենտրոնի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թ-ին: