Տնտեսություն

Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը ողջունել են մի շարքերկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը եւ Ղազախստանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծը ողջունել են մի շարք երկրներ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը եւ Ղազախստանը: Ինչպես «Արմենպրեսե-ի հետ զրույցում նշեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապեության արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը, Հայաստան է ժամանել իրանական փորձագիտական խումբ` երկաթգծի կառուցման նախագծի նախնական ուսումնասիրություններ կատարելու համար, որոնց վրա հիմնված զեկույցը ներկայացվել է Հայաստանի իշխանություններին: «Հաշվի առնելով, որ այն ýինանսական առումով մեծ նախագիծ է` մենք ներկայումս սպասում ենք պատասխանի, որպեսզի անցնենք գործնական քայլերիե,-ասաց դեսպանը: Ըստ պայմանավորվածության` Ասիական զարգացման բանկը նախնական ուսումնասիրության համար պատրաստակամություն է հայտնել գումար տրամադրել, նախագծի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերել նաեւ Համաշխարհային բանկը: Ս.Ալի Սաղայանի խոսքերով` երկաթուղու կառուցման ծրագրի իրականացման համար, ըստ նախնական հաշվարկների, անհրաժեշտ է 2-2,5 միլիարդ դոլար: Նախագծի իրականացման քննարկումները շարունակելու համար առաջիկայում Իրանում սպասում են ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանին: Դեսպանը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ Երեւանում կանցկացվի նաեւ Իրան- Հայաստան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Ենթադրվում է, որ նախագծի իրականացումը կտեւի շուրջ հինգ տարի: Նախնական հաշվարկներով` երկաթուղին կունենա 470 կմ երկարություն, այդ թվում` 60 կմ` Իրանի տարածքով: Փորձագետները նախագիծը հետաքրքրական են համարում նաեւ այն առումով, որ երկաթուղին թույլ է տալու կապ հաստատել Ասիական մայրցամաքի մի շարք երկրների, մասնավորապես` Պարսից ծոցի նավահանգիստների, Հնդկաստանի, Չինաստանի հետ, այդ բոլոր երկրները Հայաստանի տարածքով վրացական Փոթի եւ Բաթում նավահանգիստների միջոցով կապել Եվրոպայի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում