Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում անցկացվեց «Համաշխարհայինýինանսատնտեսական ճգնաժամ. ծագում եւ հեռանկարներե թեմայով գիտագործնականհամաժողով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լիանա Եղիազարյան):Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում այսօր անցկացվեց «Համաշխարհային ýինանսատնտեսական ճգնաժամ. ծագում եւ հեռանկարներե թեմայով գիտագործնական համաժողով: Դասախոսությամբ հանդես եկան ՌԴ ազգային գյուղատնտեսական ակադեմիայի ռեկտոր, պրոýեսոր Վլադիմիր Մաուն` «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ. Ռուսաստանի հակաճգնաժամային ծրագիրըե, եւ բելգիացի տնտեսագետ, Վրաստանի Միջազգային տնտեսագիտական դպրոցի պրոýեսոր Ժակ üրանսուան` «Գլոբալացման համառոտ պատմությունե թեմայով: Վ. Մաուն մանրամասն ներկայացրեց ճգնաժամի պատճառները` դրանց շարքում մասնավորապես նշելով գլոբալացման պայմաններում հետինդուստրիալ տնտեսության ժամանակակից առանձնահատկությունները, շուկայական տնտեսության զարգացման մի շարք փուլերում ի հայտ եկած որոշ երեւույթներ, ինչպես նաեւ ԱՄՆ եւ ՌԴ իշխանությունների կողմից մակրոտնտեսական քաղաքականության մեջ թույլ տրված սխալները: Պրոýեսորն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի, Չինաստանի եւ ԱՄՆ-ի տնտեսության վրա ճգնաժամի ունեցած հետեւանքներին, ներկայացրեց գլոբալ հետեւանքներ ունեցած այդ երեւույթի ի հայտ գալու փուլերը, համեմատություն անցկացրեց համաշխարհային պատմության մեջ արձանագրված այլ ճգնաժամերի հետ: Նրա խոսքով` դրանք սովորաբար ավելի ուժեղ հարված են հասցնում խոշոր երկրներին: Ժ. üրանսուան իր դասախոսությամբ մանրամասնեց գլոբալացման հիմնական փուլերը, նպատակները եւ հեռանկարները` նշելով, որ դրա շրջանակներում ճիշտ համագործակցության պայմաններում շուկայական տնտեսությունները եւ մարդկային կապիտալն ավելի արագ են զարգանում: «Համաշխարհային տնտեսական ճգնաժամ. Հայաստանյան համատեքստե թեմայով իր զեկույցում Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից- անդամ Արմեն Դարբինյանը նշեց, որ Հայաստանում առանց ճգնաժամի էլ կան մի շարք խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Դրանցից նա առանձնացրեց, մասնավորապես, արտահանման եւ ներմուծման ծավալների միջեւ առկա մեծ տարբերությունը, որը որոշակիորեն կրճատելու համար, նրա դիտարկմամբ, հարկ է երկրում աջակցել փոքր եւ միջին ձեռնարկություններին, խթանել արտադրությունը: Ըստ նրա` Հայաստանում տնտեսագիտական միտքը պետք է կենտրոնանա նաեւ տնտեսության ճյուղային զարգացումների ապահովման վրա` փորձելով արտաքին շուկաներին ներկայացնել հաջողված հայկական տեխնոլոգիաներ, վերամշակված գյուղատնտեսական ապրանքներ, արտահանել ծրագրային լուծումներ եւ այլն: Հայաստանը, Ա. Դարբինյանի խոսքով, պետք է ձգտի գրավել համաշխարհային բրենդների ուշադրությունը եւ սեփական բրենդներ ստեղծի: Քանի դեռ հարցականի տակ են հայ-թուրքական հարաբերությունները, ըստ Ա. Դարբինյանի, պետք է մեծ շեշտադրում կատարվի հայ-վրացական հարաբերություններին, որոնցում առկա խոչընդոտներն աստիճանաբար տեղի են տալիս: «Հայաստանը կարող է լինել Ռուսաստանի համար հուսալի կամուրջ դեպի Վրաստանե,-ասաց նա: Ա. Դարբինյանն անդրադարձավ նաեւ Հայաստան-Իրան հարաբերություններին` նշելով, որ այդ երկրի հետ ունեցած մի շարք խոշոր ծրագրեր, ինչպիսիք են, օրինակ, երկաթուղու եւ համատեղ հիդրոէլեկտրակայանի կառուցումը, առավել մոտ են իրականություն դառնալուն: Համաժողովին դասախոսությամբ հանդես եկողները պատասխանեցին նաեւ համալսարանի ուսանողների հարցերին: Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսն ասաց, որ «դրա հնարավորությունները մեծ ենե: Նա հույս հայտնեց, որ ներկայում դեռեւս առկա խնդիրները կլուծվեն: Խոսելով Հայաստանի հակաճգնաժամային ծրագրի մասին` Ս. Կապինոսն ընդգծեց, որ ինքը լավատես է այդ հարցում: Նրա դիտարկմամբ` Հայաստանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանային ճիշտ համագործակցությունը, ինչը որոշակիորեն կախված է նաեւ ներքին քաղաքական հարցերից:

Հայերեն

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը

ՀՀ ՊԵԿ-ի պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության Խորհրդի նստաշրջաններին

Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել