ԱՊՀ-ի երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական խորհրդի նիստը 2008 թվականի աշնանը կանցկացվի Ղազախստանում

1 րոպեի ընթերցում

ԱՍՏԱՆԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՊՀ-ի երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի հերթական 16-րդ նիստը տեղի կունենա Ղազախստանում: Այդ մասին հաղորդվում է Ղազախստանի «Սամգաուե պետական հոլդինգի մամլո տեղեկագրում: «Մոսկվայում որոշում է ընդունվել ԱՊՀ-ի երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական համակարգող խորհրդի 16-րդ նիստն անցկացնել Ղազախստանում: Խորհուրդն այդ որոշումն ընդունել է՝ հաշվի առնելով այն առանձնահատուկ վերաբերմունքը, որ Ղազախստանում ցուցաբերում են գիտության, տեխնոլոգիաների եւ գիտատեխնիկական տեղեկատվության զարգացման նկատմամբե,-նշվում է հաղորդագրության մեջ: Մամուլի ծառայությունում ճշտել են, որ միջպետական համակարգող խորհրդի հաջորդ նիստը ծրագրվում է անցկացնել 2008 թվականի աշնանը: ԱՊՀ-ի երկրների գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական խորհուրդը համաձայնեցված տեղեկատվական քաղաքականության ձեւավորման եւ իրացման, գիտատեխնիկական տեղեկատվության միջպետական փոխանակման կարգի ու պայմանների սահմանման հարցերի միջկառավարական համակարգող մարմին է:

Հայերեն

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան