Առաջիկա տարիներին Չինաստանը կարող Է ոսկու արտադրության ծավալի գծով առաջ անցնել ՀԱՀ-ից եւ ԱՄՆ-ից
1 րոպեի ընթերցում
ՇԱՆՀԱՅ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի Չինաստանը կարող Է առաջ անցնել ԱՄՆ-ից եւ աշխարհում դառնալ երկրորդը ոսկու արտադրության գծով, իսկ հինգ տարում առաջ անցնել Հարավային Աýրիկայի Հանրապետությունից (ՀԱՀ) եւ դուրս գալ առաջին տեղը, հաղորդել Է Blooberg-ը՝ վկայակոչելով China Gold Association-ի ներկայացուցչին: ՀԱՀ-ն արդեն շուրջ մեկ դար աշխարհում թանկարժեք մետաղի խոշորագույն արտադրողն Է: 2007 թվականին Չինաստանը հուսով Է ոսկու արտադրությունն անցյալ տարվա համամատությամբ ավելացնել 8 տոկոսով՝ մինչեւ 260 տոննա: ԱՄՆ-ում թանկարժեք մետաղի արտադրությունն, ըստ China Gold Association-ի կանխատեսման, կկազմի 250 տոննա: Ըստ ՌԴ-ի Ոսկու արդյունաբերողների միության կանխատեսման՝ Ռուսաստանը 2007 թվականին արտադրությունը կնվազեցնի 1,2 տոկոսով՝ մինչեւ 162 տոննա: Չինաստանում ոսկու արդյունահանման ծավալը վեց տարում գրեթե կրկնապատիկ աճել Է ներդրումների հաշվին: ՀԱՀ-ն 2002 թվականից ի վեր արտադրությունը մեկ երրորդով նվազեցրել Է արդյունահանման պայմանների վատթարացման պատճառով: 2007 թվականի առաջին կիսամյակում ՀԱՀ-ն արտադրել Է 134 տոննա ոսկի: 2007 թվականի ինն ամսում Չինաստանը թանկարժեք մետաղի արտադրությունն ավելացրել Է 13,1 տոկոսով՝ մինչեւ 191,5 տոննա: