1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան որոշել Է գնել 2,2 միլիարդ դոլար գումարի 150 ռուսաստանյան մարտական եւ փոխադրական ուղղաթիռներ: Այս մասին ամերիկյան «Դիýենս նյուսե շաբաթաթերթը հաղորդել Է իր վերջին համարում՝ վկայակոչելով «Պարսից ծոցի շրջանի աղբյուրներե: «Վերլուծաբանների կարծիքով, այս գործարքը Մոսկվայի ճեղքումն Է Ծոցի՝ նավթով հարուստ արաբական պետությունների շուկաե,- նշված Է հրապարակման մեջ, որը շաբաթաթերթը զետեղել Է առաջին Էջում: Տարածաշրջանում «զինվորական պաշտոնատար անձանցիցե մեկը «Դիýենս նյուսե-ին հայտարարել Է, որ, ըստ գործարքի պայմանների, Ռուսաստանը սաուդյան թագավորությանը կմատակարարի Մի-35 հարվածային ուղղաթիռներ եւ Մի-8 եւ Մի-17 փոխադրական ուղղաթիռներ: Ենթադրվում Է նաեւ Էր Ռիադի կողմից պահեստամասերի, զենքի համակարգերի եւ համապատասխան ծառայությունների գնում: