Տնտեսություն

Առաջիկայում կսկսվեն Կեչուտի ջրամբարի վերականգնման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Առաջիկայում կսկսվեն Կեչուտի ջրամբարի վերականգնման աշխատանքները Համաշխարհային բանկի կողմից ýինասավորվող «Պատվարների անվտանգության ապահովման ծրագրիե շրջանակներում: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին ասաց «Ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտիե գլխավոր ճարտարագետ Հրանտ Մինասյանը, Կեչուտի 25 մլն խմ ընդհանուր տարողությամբ ջրամբարը, որտեղ վերջին անգամ շինարարական աշխատանքներ են կատարվել 80-ականներին, այսօր վթարավտանգ վիճակում է: Վերառուցման համար մշակվել է հատուկ նախագիծ, որն արդեն հաստատել է ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասնագիտական իրավասության հավաստագիր տվող հանձնաժողովը: Ըստ Հ. Մինասյանի` նոր նախագծով կվերականգնվեն վերոնշյալ ջրային օբյեկտի հիդրոկառուցվածքները, կառույցի աջակողմյան կոլեկտորը, կանցկացվի նոր ջրահեռացման համակարգ: Կառուցվելիք վթարային ջրթողը կմիացվի ոռոգման համակարգերին: Կեչուտի ջրամբարի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2007-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում