Իրանը արտաքին առեւտրական հաշվարկներում դոլարից անցնում է եվրոյի
1 րոպեի ընթերցում
ԹԵՀՐԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը արտաքին առեւտրական հաշվարկներում դոլարից անցնում է եվրոյի: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էլհամը: «Իրանի կառավարությունը հաստատել է եկող տարվա բյուջեն: Այսուհետեւ նավթի արտահանումից բոլոր եկամուտները եւ օտարերկրյա ավուարները հաշվարկվելու են՝ ելնելով եվրոյի նկատմամբ իրանական ռիալի փոխարժեքիցե,-հայտնել է իրանցի պաշտոնյան: