Հայկական «Hytex Plasticե ՓԲԸ-ն եւ վրացական «Coca Cola BottlersGeorgiaե-ն ստորագրել են երկարաժամկետ համագործակցության հուշագիր
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի «Hytex Plasticե ՓԲԸ-ն եւ Թբիլիսիի «Coca Cola Bottlers Georgiaե ՍՊԸ-ն Թբիլիսիում ստորագրել են երկարաժամկետ համագործակցության հուշագիր: Ըստ դրա` նախատեսվում է հայկական ընկերության կողմից ժամանակակից պլաստիկ շշերի պրեýորմաների արտադրության հիմնում Վրաստանի տարածքում: Դրանց վաճառքների տարեկան ծավալը սկզբնական փուլում կկազմի հինգ միլիոն դոլար: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ընկերության գրասենյակից, հուշագրի առաջին փուլը, որի ընթացքում կկատարվեն հատկացված տարածքների վերանորոգման եւ գործարանում ժամանակակից տեխնոլոգիական հոսքագծերի տեղադրման աշխատանքները, կիրականացվի 2007 թվականի առաջին կիսամյակում եւ «Hytex Plasticե ՓԲԸ-ից կպահանջի երկու միլիոն դոլարի ներդրում: Հետագա տարիների ընթացքում նախատեսվում է ընդլայնել արտադրությունը, իսկ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի հինգ միլիոն դոլար: Նշենք, որ համաձայնագիրը ստորագրվել է հայկական ընկերության արտադրանքը վրացական շուկա արտահանման մեկնարկից ընդամենը կես տարի հետո: Այսօր այդ ընկերությունն ապահովում է վրացական շուկայի պլաստիկ շշերի պրեýորմաների 30 տոկոսը: Թբիլիսիում գործարանի կառուցումից հետո վրացական շուկայում «Hytex Plasticե-ի մասնաբաժինը կհասնի 50 տոկոսի: Ստորագրված հուշագրի համաձայն` «Coca Cola Bottlers Georgiaե ընկերությունը մինչեւ 2013 թվականն իր պրեýորմաների պահանջարկը բավարարելու է «Hytex Plasticե-ի արտադրանքի հաշվին: Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա են եղել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարածաշրջանային տնօրեն Մայքլ Դեւին: 2006 թվականի հունվարին ՎԶԵԲ-ը ձեռք է բերել «Hytex Plasticե ընկերության բաժնետոմսերի 30 տոկոսն ու ակտիվ մասնակցություն է ունեցել «Coca Cola Bottlers Georgiaե-ի հետ համաձայնության ձեռք բերման գործում: