«Հայաստանի մանուկներ հիմնադրամե-ն այս տարի եւս առողջապահական, սոցիալական, տնտեսական զարգացման, կրթական ծրագրեր կիրականացնի Արմավիրի մարզի մի շարք համայնքներում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Աննա Գզիրյան): «Հայաստանի մանուկներ հիմնադրամե-ն այս տարի եւս առողջապահական, սոցիալական, տնտեսական զարգացման, կրթական ծրագրեր կիրականացնի Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Արգինա, Դալարիկ, Լեռնագոգ, Մյասնիկյան, Շենիկ եւ Քարակերտ համայնքներում: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց հիմնադրամի հանրային կապերի եւ հաղորդակցության պատասխանատու Ինեսսա Գրիգորյանը, 2009թ-ի ծրագրերում ընդգրկվել են լրացուցիչ համայնքներ եւս, մասնավորապես` Արտենին, Երվանդաշատը, Հուշակերտը: Առողջապահական ծրագրերի շրջանակներում ընթացիկ տարում նշված համայնքներում արդիականացվում են բուժհաստատությունների սարքավորումները, վերապատրաստման դասընթացներ են անցկացվում բուժանձնակազմի համար: Դալարիկ համայնքի բուժական ամբուլատորիայի շինարարական աշխատաքներն արդեն ավարտվել են, առաջիկայում այն կկահավորվի եւ պաշտոնապես կբացվի: Հիմնադրամի առողջապահական ծրագրի նպատակն է մատուցել կայուն, գյուղական վայրերի բնակչության համար հասանելի բարձրորակ առողջապահական ծառայություններ, բարձրացնել մարդկանց իրազեկությունն ու պատասխանատվությունը սեփական եւ հանրության առողջության նկատմամբ: Ի. Գրիգորյանի խոսքով, մինչ հիմնադրամի աշխատանքների իրականացումը նշված համայնքների բուժհաստատություններն ու մի շարք հանրային նշանակության շենքեր անմխիթար վիճակում էին, բացակայում էին բնակչության սպասարկման տարրական պայմանները: Հիմնադրամի սոցիալական ծրագրի շրջանակներում աշխատանքներ են կատարվում գյուղատնտեսության զարգացման եւ փոքր ու միջին ýերմաների ստեղծումը խթանելու ուղղությամբ: «Հայաստանի մանուկներ հիմնադրամե-ը կարեւորում է համայնքներում ձեռնարկատիրական գործունեության խթանումը: Տնտեսական զարգացման ծրագիրն ուղղված է արտադրողականության եւ տեխնիկական հմտությունների բարձրացմանը մասնագիտական եւ գործարար ոլորտի ուսուցումների միջոցով: Արդյունավետ աշխատելու մեթոդներն ուսուցանելու նպատակը վարկատու հաստատությունները, ýինանսավորման աղբյուրները եւ իրացման շուկաները գյուղացիների համար մատչելի դարձնելն է: Կրթական ծրագրով կարեւորվում է գյուղական վայրերում հանրակրթության մակարդակի բարձրացումը: Այդ ուղղությամբ, ի լրումն արդեն կապիտալ վերանորոգված մի շարք դպրոցների, ընթացիկ տարում համայնքներում իրականացվում է նաեւ նախադպրոցական եւ դպրոցական հաստատությունների անձնակազմի վերապատրաստում, կազմակերպվել են աշակերտական խորհուրդներ, համակարգչային դասընթացներ, նոր տեխնոլոգիաների կիրառման խմբակներ, ամառային ճամբարներ:

Հայերեն

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով