Հասարակական

Ս. Սարգսյան. «Այսօր մեր օրակարգում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր չունենքե

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Այսօր մեր օրակարգում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր չունենքե,-հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 20-ին մի խումբ միջազգային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ Մեդիամաքսի թղթակիցը: Մասնավորապես պատասխանելով այն հարցերին, թե Հայաստանն ինչու՞ չճանաչեց Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունն ու պատրա՞ստ է արդյոք ճանաչելու Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ՀՀ նախագահը նշել Է. «Ոչինչ չի կարող բացառվել: Այսօր մեր օրակարգում Հարավային Օսիան եւ Աբխազիան ճանաչելու խնդիր չունենք: Միգուցե Ձեզ համար տարօրինակ թվա, որ մենք մշտապես եղել ենք ինքնորոշման իրավունքի կողմնակից, բայց չենք ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան: Մեր մոտեցումը պարզ է. մենք ինքներս ունենք նման խնդիր` Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Մենք չենք կարող ճանաչել Կոսովոն, Հարավային Օսիան եւ Աբխազիան, նախքան Լեռնային Ղարաբաղի ճանաչումը: Իսկ ինչու՞ չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Որովհետեւ այսօր մենք Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ենք եւ ցանկանում ենք խնդրի լուծմանը հասնել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Հիշու՞մ եք, որ Կոսովոյի եւ մյուս դեպքերում էլ ասվում էր, որ ճանաչումը դա վերջին միջոցն է: Եթե որեւէ այլ միջոց չմնա, ապա Հայաստանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունըե, - նշել է ՀՀ նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում