Երեւանի Խնկո- Ապոր անվան մանկական գրադարանը համալրվեց պարսկական հեքիաթների եւ պատմվածքների հայերեն թարգմանություններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլլադա Ղուկասյան): Երեւանի Խնկո- Ապոր անվան ազգային մանկական գրադարանում այսօր ներկայացվեցին պարսկական հեքիաթների եւ պատմվածքների գրքեր` հայերեն թարգմանությամբ: Գրքերի թարգմանությունը եւ հրատարակումն իրականացվել է գրադարանի եւ ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնի համագործակցության շրջանակում: Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն ուրախությամբ փաստեց, որ վերջին տարիներին հայ-իրանական մշակութային կապերն ավելի են ամրանում եւ այս միջոցառումն էլ նպատակ ունի եւս մեկ խթան դառնալ հայ-իրանական մշակույթների մերձեցման համար: Ռ. Տոնոյանն ասաց, որ սա լավ հնարավորություն է հայ մանուկների համար ծանոթանալու իրանական գրականությանը` հայերենով: ՀՀ-ում Իրանի դեսպանատան մշակույթի խորհրդական Ռեզա Աթուýին նշեց, որ Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերություններն այնքան բազմակողմ եւ բազմաշերտ են, որ ստեղծված են բոլոր պայմանները դրանք ավելի ընդլայնելու եւ խորացնելու համար` բոլոր բնագավառներում: ՀՀ մշակույթի նախարարության մշակութային քաղաքականության վարչության պետ Կարո Վարդանյանի դիտարկմամբ` տարիների փորձը ցույց է տվել, որ համագործակցությունն առավել հաջող է ստացվում այն երկրների հետ, որոնց հետ դարեր շարունակ եղել են բարեկամական հարաբերություններ: Իսկ հայ-իրանական բազմադարյա բարեկամության մեջ ամենակարեւորը մշակութային հարաբերություններն են: Իրանական գրականության մասին Կ. Վարդանյանն ասաց, որ պարսկական գրականությունը լի է հրաշապատում հեքիաթներով եւ ուրախալի է, որ հայ երեխաները եւս կարող են ծանոթանալ դրանց: Գրքերի թարգմանիչներն են Էդվարդ Հախվերդյանը եւ Գեւորգ Ասատրյանը: Գրքերը տեղ կգտնեն գրադարանի իրանական գրականության բաժնում: Գրքերի շնորհանդեսից հետո տարբեր դպրոցների երեխաներ ներկայացրեցին երաժշտական կատարումներ, նաեւ ասմունքեցին պարսկերենով:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն