2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Վանիկ Սանթրյան): Այս տարի լրանում է հայ աշուղական արվեստի մեծանուն ներկայացուցիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Աշոտի (Աշոտ Հայրապետի Դադալյան -1907-1989 թ.թ.) ծննդյան 100-ամյակը: Այս առթիվ Երեւանում հոբելյանական մեծ համերգով հանդես կգա «Սայաթ-Նովաե աշուղական երգի անսամբլը, որի գեղարվեստական ղեկավար, հանրապետության վաստակավոր արտիստ, պրոýեսոր Թովմաս Պողոսյանը «Արմենպրեսե-ի թղթակցին ասաց, որ համերգը բացառապես բաղկացած է լինելու անվանի աշուղի ստեղծագործություններից: Ըստ որում, հնչելու են ոչ միայն հայտնի «Սյունյաց սարերե, «Պախրաե, «Հով սարեր, մով սարերե, «Սարի սիրուն յարե, «Գուսանն էն էե, «Յար առանց քեզե, «Սերս վանքում Տաթեւիե եւ մյուս հայտնի երգերը, այլեւ քիչ կատարված կամ անհայտ ստեղծագործություններ: Ծրագրվում է նաեւ այդ համերգը կրկնել Սյունյաց սարերի գեղեցկուհի Գորիսում, որտեղ ծնվել ու մանկությունն է անցկացրել, ապա մինչ ի մահ նրա հետ անսահման սիրով կապված եղել աշուղը: «Աշուղ Աշոտը 20-րդ դարի մեր դասականն է, որը եկավ ու սքանչելի արվեստով իր բացառիկ ձեռագիրն ու տեղն ունեցավ հայ աշուղական արվեստի հարուստ անդաստանումե,- ասաց Թ. Պողոսյանը: Աշուղ Աշոտը ոչ միայն երգեր ու մեղեդի է հորինել, այլեւ ունեցել է փոքրիկ անսամբլ (ինքը քամանչա էր նվագում), որի հետ շրջել է Հայաստանում ու հարեւան հանրապետություններում, Ռուսաստանի, Միջին Ասիայի հայաշատ շրջաններում: Նա հրատարակել է «Գուսանական երգերե, «Գուսանի սերըե, «Սրտի նվագներե ժողովածուները: Տպագրության էր պատրաստել երգերի ամփոփ «Հավերժությունե ժողովածուն, որը, սակայն, մնացել է անտիպ: Աշուղ Աշոտը վախճանվել է Երեւանում, բայց իր կամքի համաձայն, թաղված է Սյունիքում, Գորիսի շրջանի՝ աշխարհին հսկող մի բլրի վրա: