Քենիայում դատարան է փոխանցվել Ա.Մարգարյանի եւ Ա.Սարգսյանի գործը

2 րոպեի ընթերցում

ՆԱՅՐՈԲԻ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 1 տարի տեւած հետաքննությունից հետո Քենիայի իշխանությունները որոշել են դատարան փոխանցել Արթուր Մարգարյանի եւ Արթուր Սարգսյանի գործը: Քենիայի նախագահ Մվայի Քիբակի հրահանգով ստեղծված հատուկ հետաքննող խումբը բացահայտել է Ա.Սարգսյանի ու Ա.Մարգարյանի հանցավոր կապերը Քենիայի մաքսային եւ միգրացիոն ծառայությունների, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների ու քաղաքական գործիչների հետ: Նրանք նաեւ մեղադրվում են փաստաթղթերի կեղծման, թմրանյութերի տեղափոխման եւ փողի լվացման հարցում: Հիշեցնենք, որ անցած տարվա մարտին Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը հայազգի եղբայրներին մեղադրեց, թե նրանք որպես վարձկաններ օգտագործվել են Քենիայի իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար: Դրանից հետո նրանք մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում ասուլիս հրավիրեցին ՝ հայտարարելով. «Մենք վարձկաններ չենք, բայց եթե նույնիսկ լինեինք, ձեր կառավարությունը բավարար փող չէր ունենա մեզ վարձելու համարե: Անցած տարվա հուլիսի սկզբին նրանք փորձել են մեկնել Քենիայից, ընդ որում նրանց հովանավորել էր Քենիայի Ջրային ռեսուրսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին: Նա զանգահարել էր մայրաքաղաք Նայրոբիի օդակայան եւ խնդրել եղբայրներին անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահով: Դրանից հետո օդակայանում միջադեպ է տեղի ունեցել, երբ եղբայրները հրաժարվել են բացել իրենց պայուսակները եւ զենք են հանել: Միջադեպից հետո եղբայրներն արտաքսվել են Քենիայից առանց հետաքննության, ինչն առաջացրել էր Քենիայի ընդդիմության զայրույթը: Տիկին Ու.Վանգուին, ըստ քենիական մամուլի, երկրի նախագահի երկրորդ՝ ոչ պաշտոնական կինն է: Այժմ էլ մամուլը հաղորդում է, թե նա հայտարարել է Արթուր Մարգարյանի հետ ամուսնանալու մասին: Ի դեպ, եղբայրներն այժմ ապրում են Դուբայում:

Հայերեն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-02/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 02/09/26

Վարչապետը ծանոթացել է Վեդիի Վանաշեն բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոցի պայմաններին

Սեուլը կարծում է, որ Թրամփը կարող է ազդել Կորեական թերակղզում իրադրության վրա

Գրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ Պապոյան

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հայաստանում առանձնահատուկ զգացումով են հիշում Էդուարդ Բալադյուրի հայկական արմատները․ Փաշինյանը ցավակցել է Մակրոնին

Գրենլանդիայի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակման մասին

Հնդկաստանի Պաշտպանական ազգային քոլեջի հրամանատարի գլխավորած պատվիրակությանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2026»-ը Գավառ համայնքում  ամփոփվել է մրցանակաբաշխությամբ