Հասարակական

Երեւանի օղակաձեւ այգում տեղադրվել է հայ ժողովրդի ցեղասպանությանը եւ հրեա ժողովրդի հոլոքոստին նվիրված հուշարձան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նարինե Մարտիրոսյան): Երեւանի օղակաձեւ այգում, Տերյան եւ Մոսկովյան փողոցների հատման անկյունում, տեղադրվել է քանդակագործ Ռուբեն Առուչանի ստեղծած` հայ ժողովրդի ցեղասպանությանը եւ հրեա ժողովրդի հոլոքոստին նվիրված հուշարձանը: Ինչպես այսօր հուշարձանի բացման արարողությանը նշեց Հայաստանի հրեական համայնքի (ՀՀՀ) հոգեւոր ռաբբի Գերշ Բուրշտեյնը, այս բացառիկ հուշարձանը կհավերժացնի զարհուրելի աղետների հետեւանքով երկու ժողովուրդների միլիոնավոր զոհերի հիշատակը: «Ողբերգությունները, որոնք պատահեցին մեր ժողովուրդների հետ նախորդ դարում, միավորում են մեզ, եւ այս հուշարձանը ոչ միայն ուղղակի հուշարձան է, այլեւ հիշեցում, զգաստության կոչ, որը մեզ հետ պետք է լինի միշտե,- ասաց նա: Նշենք, որ հուշարձանը ստեղծվել է ՀՀ կառավարության աջակցությամբ` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անմիջական հսկողության ներքո:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում