Հասարակական

Հայկական կոնյակը չի կարող մտնել թուրքական շուկա՝ Արարատի պատկերի «պատճառովե

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարայի ինտելեկտուալ իրավունքների դատարանը մերժել է Հայաստանի «Երեւան բրենդիե ընկերության կողմից հայկական կոնյակն այդ երկրի շուկա մտցնելն արգելող Թուրքիայի պատենտների ինստիտուտի որոշման դեմ բողոքը: Ըստ թուրքական «Միլիեթիե, նման որոշումը թուրքական դատարանը հիմնավորել է «ապրանքի պիտակի վրա եղած պատկերը աշխարհագրական առումով սպառողին շփոթության մեջ դնելուե հիմնավորմամբ: Դրա պատճառը հայկական կոնյակի շշի վրա եղած Արարատ լեռան պատկերն է: Թերթը հայտնել է, որ Թուրքիայի պատենտների ինստիտուտը «լավ գիտիե, որ հայերը պահանջներ ունեն «Արարատ սարի ու նրա շրջակայքի նկատմամբե եւ հայկական ընկերության խնդրանքը մերժել է «պատենտների գրանցման մասին պահանջը պետական կարգին հակասելուե հիմնավորմամբ: Թերթը հայտնել է, որ Թուրքիայում վախենում են նրանից, որ Արարատ անունը կրող ապրանքների թուրք սպառողները «կկարծեն, որ Արարատը լեռը Հայաստանում է գտնվումե եւ պատճառներից մեկն էլ «դա էե, որ Թուրքիայում արգելվել է նաեւ Ատոմ Էգոյանի «Արարատե հայտնի ýիլմի ցուցադրությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում