Հասարակական

ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լեւոնյանի հիշատակն այսօր նշանավորվեց նրա «Պողիկտոսե օպերայի վերականգնված բեմադրությամբ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան): Ի նշանավորումն ՀՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, «Մովսես Խորենացիե շքանշանի ասպետ եւ ականավոր օպերային ռեժիսոր Տիգրան Լեւոնյանի (Տիգրան Խանդիկյան, 1936-2004 թթ.) մահվան տարելիցի, Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր բեմադրվեց Դոնիցետտիի «Պողիկտոսե օպերան: Ներկայացումը, ինչպես նշեց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, տարիներ առաջ բեմադրել էր հենց Տիգրան Լեւոնյանը, իսկ այսօր այն նույնությամբ վերականգնել եւ հանդիսատեսի դատին են հանձնել ռեժիսորներ Ալիս Հեքիմբաշյանն ու Ժաննա Թահմիզյանը: Լեւոնյանական այդ ներկայացման դիրիժորն է ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանը, գլխավոր խմբավարը՝ Կարեն Սարգսյանը, պարերի բեմադրողը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: «Պողիկտոսե-ը Տիգրան Լեւոնյան ռեժիսորի՝ Օպերային թատրոնում արած ամենահաջողված բեմադրություններից մեկն է, որը մեծ հաջողություններ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլեւ Մոսկվայում: Եվ եթե հանդիսատեսն այս անգամ եւս ներկայացումն ընդունի ջերմորեն, ապա այն կրկին կմտնի թատրոնի խաղացանկ: Արտիստիկ հարուստ ներաշխարհ ունեցող տաղանդաշատ եւ բազմավաստակ մտավորական էր Տիգրան Լեւոնյանը, ով կյանքից հեռացավ 68 տարեկանում: «Ես կարծում եմ, որ Տիգրան Լեւոնյանը չունեցավ իր կարապի երգը, նա ընկավ թռիչքի պահինե, -նրա մահվան կապակցությամբ ասել էր Ռուսատսանի Դաշնության ժողովրդական արտիստ, անվանի բալետմեյստեր Մաքսիմ Մարտիրոսյանը: Ծննդավայր Բեյրութից արտիստն իր ընտանիքի հետ հայրենիք է ներգաղթել 1946 թվականին: Երեւանում եւ Մոսկվայում ստանալով բարձրագույն մասնագիտական կրթություն`նա իրեն նվիրել է հայ օպերային արվեստի զարգացմանը՝ դառնալով ասպարեզի խորհրդանիշերից մեկը: 1962-ին աշխատել եւ ստեղծագործել է Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ նրա ձայնի դրամատիկական տենորն ու երաժշտական ռեժիսուրան ձեւ ստացան եւ դրսեւորվեցին բարձր ու ինքնատիպ որակներով: Լեւոնյանի՝ Հայ ազգային եւ համաշխարհային օպերային խաղացանկում տեղ գտած Կանիո («Պայացներե), Տիրիթ («Արշակ Բե), Սարո («Անուշե), Կառլոս («Դոն Կառլոսե), Օթելլո («Օթելլոե), Ալýրեդ («Տրավիատաե), Շահումյան («Դավիթ Բեկե) եւ մյուս դերերին բնորոշ են եղել դրամատիկական զգացմունքների խորությունը, մտքի ընդհանրականությունը եւ արտիստական տպավորիչ առինքնող խաղը: Նրա ռեժիսուրական բեմադրությունների շարքում՝ «Պայացներե, «Սեւիլյան սափրիչե, «Դավիթ Բեկե, «Լեբլեբիջի Հոր-հոր աղանե, ինչպես նաեւ «Ալմաստե, «Արշակ Բե, կինոնկարների ստեղծումն ամփոփում են բեմադրական արվեստի նոր միտումներ, իսկ «Անուշնե ու «Պողիկտոսնե արդեն իսկ դարձել են խորհրդանիշ, դպրոց եւ յուրահատուկ համալսարան: 1977-99թթ-ին նրա գեղարվեստական ղեկավարությամբ գործող Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը հասել է մեծագույն նվաճումների, նաեւ մութ ու ցուրտ տարիներին երկխոսելով տասնյակ հազարավոր հանդիսատեսների հետ, ելույթ ունենալով աշխարհի շատ բեմահարթակներում: Լեւոնայնը ոչ միայն սովորեց ու վերցրեց 20-րդ դարի երկրորդ կեսի օպերային արվեստի դպրոցից, այլեւ տվեց, հարստացրեց նրան իր յուրակերպ ընբռնումներով: Իր մեծանուն տիկնոջ`Գոհար Գասպարյանի հետ նա անգնահատելի ծառայություն մատուցեց հայ օպերային արվեստին եւ հոգեւոր Հայաստանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում