Տարբեր գնահատականներով Երեւանում կա 4-6 հազար մարմնավաճառ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան): Երեւանում տարբեր գնահատականներով կա 4-6 հազար մարմնավաճառ: Այստեղ չկա հստակ վիճակագրություն: Հայաստանում մարմնավաճառությունը դրսեւորվում է մի քանի ձեւերով եւ պայմանականորեն բաժանվում է մի քանի խմբերի: Փողոցային մարմնավաճառները՝ նրանք ովքեր իրենց աշխատանքը սկսում եւ ավարտում են փողոցում, ամենատարածված եւ ամենացածր խավն են: Ունենում են բազմաթիվ պատահական հաճախորդներ, նրանց մոտ ամենաբարձրն է սեռավարակներով կամ ՄԻԱՎ-ով վարակվելու ռիսկը: Երկրորդ խումբը կավատներով աշխատող մարմնավաճառներն են, որոնք, մասնագետների խոսքերով, միգուցե կանգնում են փողոցում, բայց հիմնականում աշխատում են պայմանական տեղերում՝ բնակարան, հյուրանոց: Աշխատում են խմբավորված, կավատն է կարգավորում հաճախորդ-մարմնավաճառ հարաբերությունները: Մարմնավաճառների խմբից ամենադժվար հայտնաբերվողը էլիտար մարմնավաճառներն են, ովքեր չունեն շատ եւ բազմազան հաճախորդներ, ամեն մարդու հետ հարաբերություններ չեն ունենում: Ունեն լավ հովանավորներ եւ մեծ գումարներ են վաստակում: Հայաստանում գործում է նաեւ արտագնա մարմնավաճառությունը: Այս բոլոր խմբերը որոշակի ռիսկ են ներկայացնում սեռավարակների, ՄԻԱՎ-ի տարածման առումով: Այս տեսանկյունից մի շարք ծրագրեր են իրականացվում հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ: Ինչպես ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված սեմինարի ժամանակ ներկայացրեց «ՁԻԱՀ-ի կանխարգելման միավորումե հասարակական կազմակերպության նախագահ Միհրան Սեւումյանը, կազմակերպությունը ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի, «Իրական աշխարհ, իրական մարդիկե, «Երիտասարդական մշակութայինե կազմակերպությունների հետ Երեւան քաղաքի մարմնավաճառների շրջանում իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ծրագիր: Ծրագրի շահառուներն են Երեւանի 800 մարմնավաճառներ, նրանց ամուսինները, հաճախորդները, զուգընկերները, որոնց տրամադրվում են բուկլետներ, խորհդատվություններ, սեռավարակների նկատմամբ կամավոր հետազոտության, սինդրոմային բուժման հնարավորություն: Մինչեւ հիմա կամավոր հետազոտության եւ խորհրդատվության ծառայությունից օգտվել է 900 մարմնավաճառ, տարեկան տրամադրվել է 74 հազար պահպանակ, 120-ը ստացել է սինդրոմային բուժում, հատկացվել Է 150 մեկանգամյա օգտագործման ներարկիչ: Մ. Սեւումյանի խոսքերով, սկզբից ծրագրով նախատեսված էր նաեւ ներերակային թմրանյութեր օգտագործող մարմնավաճառներին ներարկիչներ տրամադրել՝ նրանցից վերցնելով օգտագործվածները, սակայն ծրագրի այս բաղադրիչը չգործեց, քանի որ նրանք չէին խոստովանում, որ նաեւ թմրանյութ են օգտագործում: Ծրագրի նպատակն է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման մասին բավարար գիտելիքներ ունեցող մարմնավաճառների տոկոսը հասցնել 40-ի, պահպանակ տրամադրող ծառայություններից օգտվող մարմնավաճառների տոկոսը՝ 75-ի: Ծրագրային նպատակներից է կամավոր հետազոտությունից եւ խորհրդատվությունից օգտվող մարմնավաճառների թիվը հասցնել 60 տոկոսի: Գործում է նաեւ փոխօգնության մեկ խումբ: Այս տարվանից ծրագիրն իրականացվում է նաեւ Աբովյանում:

Հայերեն

Ըստ Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցի Հայաստանը տնտեսական լուրջ հետևանքների կբախվի ԵԱՏՄ անդամակցության կասեցման դեպքում

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականների վրա երկու լցանավի պայթելու մասին

Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր

Բուլղարիայի Անտարկտիդայի արշավախմբի ղեկավարը հայտարարել է, որ երկիրը բևեռային հետազոտությունների տարածաշրջանային կենտրոն է. BTA

Ռուբիոն հերքել է Ուկրաինայի մեղադրանքները՝ կապված ԱՄՆ հետախուզական տվյալների փոխանցման սահմանափակումների հետ

Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ Թառոյան

2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում. ԲԸՏՄ

Կրակոցներ Փարպի գյուղում․ ձերբակալվել է Երևանի 34-ամյա բնակիչ

Լեհաստանը հնարավորություն չունի Ուկրաինային հրթիռներ մատակարարել Patriot համալիրների համար. ԱԳ նախարար

ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց