Պոլսահայ անվանի թատերագետ եւ խմբագիր Հակոբ

4 րոպեի ընթերցում

Այվազը կրկին Հայաստանում Է ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Անահիտ Աբրահամյան): 28 տարվա ընդմիջումից հետո կրկին պապերի ծննդավայր Հայաստանում Է պոլսահայ 94-ամյա անվանի թատերագիր եւ դերասան, խմբագիր եւ հրատարակիչ Հակոբ Այվազը: Մտավորականն այսօր Ե.Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի հյուրն Էր, ուր նրա՝ «կենդանի լեգենդիե հետ հանդիպման Էին եկել հայրենի մտավորականները, արվեստագետներն ու թատերագետները: «Պոլսի պարծանքն ու հպարտությունը համարվողե հյուրին հանդիպման ժամանակ ողջունեցին եւ խորին շնորհակալություն հայտնեցին թանգարանի տնօրեն Հենրիկ Բախչինյանը, թատերագետ Վարսիկ Գրիգորյանը, արվեստաբան Բախտիար Հովակիմյանը եւ այլք: Իսկ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Երվանդ Ղազանչյանը նրան՝ «Արտերկրի եւ մայր հայրենիքի միջեւ մշակութային եւ թատերական սերտ կապերի հաստատման, ամբողջ աշխարհում հայ թատերարվեստի տարածման համարե շնորհեց միության «Արտավազդե մրցանակը: Օրվա բանախոսներն իրենց ելույթնիերում հիշեցին եւ ներկայացրեցին Հակոբ Այվազ դերասանի, ապա եւ թատերագրի, հրատարկչի եւ խմբագրի կյանքի անցած ուղին, հիշեցին թե ինչպես 1929 թվականին, երբ Պոլսում արգելված Էին հայերեն բեմադրությունները, նա Գրիգոր Հակոբյանի Արեւելյան թատերախմբի կազմում առաջին անգամ բեմ բարձրացավ՝ խաղալով թուրքական մի օպերետում, որից հետո Պոլսի Շավարշ Գարագաշի եւ մյուս թատերախմբերի կազմում շարունակեց դերասանի՝ ճակատագրով նախանշված իր ուղին՝ խաղալով թուրքալեզու ներկայացումներում: 1950 թվականից նա հիմնել Է իր սեփական՝ «Փոքրե թատերախումբը եւ սկսել թատերգություններ գրել եւ թուրքալեզու եւ հայալեզու ներկայացումներ բեմարդել՝ Հ.Պարոնյան, Գրիմ Սիմոն եւ այլն: Բանախոսները հիշեցին նաեւ, որ հյուրի վերջին խաղը եղել Է իր իսկ գրած «Շատերից մեկըե ներկայացման մեջ: Նշեցին, որ իր բեմական կյանքում Հ.Այվազը Խաչիկ Արզումանյանի, Նուբար Համբարյանի, Լյուսի Թուքաթլի եւ հայ բեմի մյուս մեծանուն դերասանների խաղընկերը լինելու երջանկությունն Է ունեցել: Անդրադարձ եղավ նաեւ մեծանուն մտավորականի հիմնադրած եւ հրատարակած «Կուլիսե երգիծական հանդեսին, այն վիթխարի ներդրմանն ու վաստակին, որ իր հրատարակման 50 տարիների ընթացքում (1946-1996 թթ) հանդեսն ունեցել Է համաշխարհային հայ մշակութային կյանքն աշխարհասփյուռ հայությանը ներկայացնելու գործում: Իսկ 94-ամյա Հակոբ Այվազը հիշեց, թե ինչպես Է սկսել խմբագրել թերթը, եւ, մեծ պայուսակն ուսին շրջել ամբողջ աշխարհով՝ այն տարածելու համար: Նա մեծ ուրախությամբ նշեց հատկապես այն, որ Պոլսում այսօր գրաքննություն չկա եւ տեղի թատրոններում եւ մեծ բեմերում նաեւ հայկական եւ հայերեն ներկայացումներ են բեմարդվում, հայերեն հրատարակություններ լույս տեսնում: «Ինձ միշտ հարցնում են, թե «Կուլիսըե խմբագրելու այդ 50 տրիների ընթացքում դու ինչ շահեցիր, ես պատասխանում եմ, որ «Կուլիսիե շնորհիվ ես աշխարհի բոլոր կողմերում բարեկամներ ունեցա եւ այսօր հպարտ եմ դրանովե, - նշեց Հ.Այվազը: Նա նաեւ Թուրքիայի գրողների միության կողմից իր գեղարվեստական-գրական աշխատությունների համար պարգեւատրվել Է «Մամուլի ծառայությանե մեդալով: Այժմ աշխատակցում Է «Ակօսե երկլեզու թերթում՝ հրատարակելով իր հոդվածները «Վերհուշումներե եւ «Բեմընկերներսե խորագրերի ներքո:

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին