Հասարակական

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատանը բացվել է

2 րոպեի ընթերցում

պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակ ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Հայաստանում ԱՄՆ- ի դեսպանատանը բացվել է պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակ, որը կաշխատի Հայաստանում ԱՄՆ-ի պաշտպանության դեպարտամենտի կողմից իրականացվող օգնության ծրագրերի ընդլայնման ուղղությամբ: Ինչպես Արմենպրեսին հայտնեցին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան լրատվության եւ հասարակայանության հետ կապերի բաժնից, պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակի բացումն ԱՄՆ-ի կառավարությանը հնարավորություն կտա Հայաստանին առաջարկել պաշտպանության դեպարտամենտի ծրագրերի ամբողջ փաթեթը, բացի այդ, ավելի արդյունավետ կառավարել երկրում արդեն իրականացվող նախագծերը: Ի դեպ, վերջին մի քանի տարիների ընթացքում պաշտպանության դեպարտամենտի որոշ սահմանափակ թվով օգնության եւ դրամաշնորհային ծրագրերը Հայաստանում կյանքի են կոչվել ԱՄՆ-ի դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի միջոցով: Վերջերս նմանատիպ ծրագրերի համար ավելի մեծ ռեսուրսների տրամադրումն անհրաժեշտ է դարձրել նոր կառույցի ստեղծումը: Նշենք, որ պաշտպանության ոլորտում համագործակցության գրասենյակը պատասխանատու կլինի Հայաստանին ամերիկյան ռազմական եւ մարդասիրական օգնության տրամադրման համար, բացի այդ, կզբաղվի նաեւ ռազմական կրթության ու վերապատրաստման ծրագրերի իրականացման խնդրով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում