Շարունակվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Ռուսատսանի Դաշնություն

8 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(Հատ. թղթ. Մարինե Ավանեսյան): Շարունակվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնական այցը Ռուսատսանի Դաշնություն: Նախագահի այսօրվա հանդիուպմների ծրագիրը բավականին հագեցած էր, դրանցից ամենակարեւորն, ինչ խոսք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հանդիպումն էր: Առավոտյան ՀՀ նախագահին ընդունեց ՌԴ Դաշնային ժողովի Պետական Դումայի նախագահ Գենադի Սլեզնյովը: Ողջունելով ՀՀ բարձրաստիճան պատվիրակությանը, Գ.Սելեզնյովը նշեց, որ հայ-ռուսական միջխորհրդարական խումբը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել: Նա իր գոհունակությունը հայտնեց նաեւ միջազգային ýորումների ժամանակ ունեցած սերտ համագործակցությունից: Անդրադառնալով «Գույք պարտքի դիմացե ծրագրին, Գ.Սելեզնյովը նշեց, որ ծրագրի կարեւոր փուլն այն է, երբ կսկսվեն աշխատել այդ ձեռնարկությունները: Այսօր Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ նաեւ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ, որից հետո ուղեւորվեց Կրմել: Կրեմլի Կանաչ նախասրահում ՀՀ նախագահին ընդունեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով մեր երկրի նախագահին ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանը եւ Ռուսատանի Դաշնությունը հատուկ եւ ամուր հարաբերություններ ունեն: Ըստ նրա, երկու երկրները սերտորեն համագործակցում են ԱՊՀ շրջանակներում, ինչպես նաեւ հեռավոր արտերկրին առնչվող հարցերում: Վլ.Պուտինը նշեց, որ նման այցերը հնարավորություն կատն ոչ միայն գնահատելու եւ ամփոփելու կատարված աշխատանքներն, այլեւ նախանշելու համագործակցության նոր ուղիներ: ՌԴ նախագահն իր գոհունակությունը հայտնեց Հայաստանի հետ ունեցած տնտեսական համագործթակցությունից: ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի խոսքերով, եթե երկու երկրների միջկառավարական հանձնաժողովներն աշտատեն նույն արագրությամբ ինչ հիմա, ապա 1-1,5 տարի հետո մեր ձեռնարկությունները կկարողանան ինքնուրույն աշխատել: Հանդիպման ընթացքում ՌԴ նախագահը շնորհակալություն հայտնեց Ռ.Քոչարյանին Վրաստանից դուրս բերված եւ Հայաստանում տեղակայվող ստորաբաժանումների զինծառայողների համար ստեղծված պայմանների համար: ՀՀ նախագահն այս առնչությամբ նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին շատ է խոսվել: Ըստ նրա, Ռուսաստանի ներկայությունը մեր տարածաշրջանում եւ Կովկասում կայունացնող գործոն է եւ անվտանգության լուրջ բաղադրիչ: Ռ.Քոչարյանը նաեւ նշեց, որ ՌԴ-ն Հայաստանի համար կարեւոր տնտեսական գործընկեր է, ՀՀ տնտեսության 35 տոկոսը փոքր «եւ միջին ձեռնարկությունների գործարարութույնն է եւ կարեւոր է, որ այն դուրս գա ռուսական շուկա: Ռ. Քոչարյանի խոսքերով, երեկ Մոսկայում բացված «Հայաստանե տաղավարը, որտեղ ներկայացված են հայկական ձեռնարկությունները, կգործի մշտապես եւ հայ գործարարները հնարավրություն կունենան ներկայացնել իրենց արտադրանքը: Ավելի ուշ, տեղի ունեցավ ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում ՌԴ նախագահը նշեց, որ Հայաստանի հետ հարաբերությունները լավ են ընթանում բոլոր ուղղություններով: ՌԴ նախագահի խոսքերով, հատուկ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական համագործակցությանը, չնայած ոչ վատ առաջընթաց կա՝ նախորդ տարվա համեմատ 10 տոկոսով ավելացել է ապրանքաշրջանառությունը: Երկու երկրների նախագահներն այսօր ընդունեցին համատեղ հայտարարություն: Ստորագրեցվեցին նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական Բանկի եւ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական Բանկի միջեւ վարկային կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու վերաբերյալ համաձայնագիր: Մյուս համաձայնագիրը վերաբերում էր երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցությանը: Ստորագրվեց նաեւ մշակույթի ոլորտին առնչվող համաձայնագիր, ինչպես նաեւ երկու արձանագրություն: Փաստաթղթերի ստորագրումից հետո, լրագրողների հետ ունեցած կարճատեւ ճեպազրույցում ՌԴ նախագահ Վլ.Պուտինն ամփոփելով հանդիպման արդյունքներն ասաց, որ այս այցը կնպաստի ավանդական հարաբերությունների զարգացմանը: Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են դիմամիկ եւ բոլոր կարեւոր ուղղություններով: Երկու երկրների միջեւ, ըստ նրա, ակտիվ քաղաքական երկխոսություն կա, առավել արդյունավետ է դառնում առեւտրաարդյունաբերական համագործակցությունը: Վլ.Պուտինի խոսքերով, իրենք մեծ նշանակություն են տալիս ԱՊՀ շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը՝ կոլեկտիվ անվտանգության եւ հակաահաբեկչական կենտրոնի համագործացկության շրջանակներում: Մեր ընդհանուր հետաքրքրությունների շրջանակնում, ասաց նա, այդ կառույցների ներուժը օգտագործելը եւ համագործակցության նոր ուղիներ գտնելն է: ՌԴ նախագահը նշեց, որ իրենք ողջունում են Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական համագործակցությանը որպես դիտորդի ներգրավվելու ցանկությունը: Վ. Պուտինը շեշտեց, որ Հայաստանը եւ Ռուսաստանն ունեն ամուր եւ արմատական հարաբերություններ: ՌԴ նախագահի խոսքերով, իրենք մտադիր են շարունակել համատեղ աշխատանքը Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Վլ.Պուտինը նշեց, որ իրենք դրական են գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցությունների անցկացումը: Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորմանը ՌԴ դիրքորոշմանն, ապա Ռուստասանը պատրաստ է հակամարտության կարգավորմանն օժանդակել կողմերի համար ընդունելի եւ արդարության հիմքի վրա լուծում գտնելու համար: ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանն իր խոսքում նշեց, որ Վ. Պուտինի հետ հանդպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային, երկկողմ հետաքրքրություններ ներկայացնող հարցեր: Մեծ ուշադրություն է դարձվել տնտեսական համագործակցությանը: ՀՀ ղեկավարը շեշտեց այդ ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը, միաժամանակ ավելացնելով նաեւ, որ լուրջ աշխատանք է իրականացում տնտեսական մջկառավարական հանձնաժողովը: Ըստ նրա, ռուսական կամ խառը կապիտալով ներկայումս Հայաստանում գործող 500 ձեռնարկություն է աշխատում: Դրանց մի մասի տնտեսական գործունեությունը պարզապես ընդօրինակման արժանի կարելի է համարել: Հայ-ռուսական առեւտրատնտեսական շրջանառությունն անցյալ տարի կազմել է 253 ԱՄն դոլար: Ռ.Քոչարյանը նշեց, որ հայկական կողմը երախտապարտ է ՌԴ-ին ԼՂՀ պակամարտության կարգավորման հարցում ունեցած դերի համար: Նա նշեց, որ վաղն առավոտյան Մոսկվայից ինքը մեկնում է Կրասնոդարի երկրամաս, եւ հույս հայտնեց, որ այնտեղ կայանալիք իր հանդիպումները եւս արդյունվետ կանցնեն: Հայաստանի եւ ՌԴ նախագահները ներկա գտնվեցին նաեւ Արամ խաչատուրյանի 100-ամյակին նվիրված համերգին: Նշենք, որ մեր երկրի նախավագհը վաղը Կրասնոդար մեկնելուց առաջ Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հետ: Ռ.Քոչարյանի գլխավորած պատվիրակությունը Կրասնոդարի երկրամասից Երեւան կվերադառնա վաղը երեկոյան:

Հայերեն