Լոռվա Ազնվաձոր գյուղում բացվեց նորակառույց դպրոց
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Լոռվա Ազնվաձոր համայնքում բացվեց նորակառույց դպրոց: Շինարական աշխատանքների համար ծախսված 37,5 մլն դրամի 90 տոկոսը տրամադրել են Սոցիալական ներդրումների հիմնադրամն ու ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձանակատարի Երեւանի մասնաճուղի գրասենյակը, իսկ 10 տոկոսը` «Վարդանանց ասպետե հասարակական կազմակերպությունը: Դպրոցի գույքը ձեռք է բերվել Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: