Համամասնական ընտրակարգով առաջադրվել են

6 րոպեի ընթերցում

24 կուսակցություն եւ դաշինք ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զոյա Բարսեղյան):Մարտի 16-ին ժամը 18.00-ին ավարտվեց համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը: Ինչպես տեղեկացանք ԿԸՀ-ից, նշված ժամկետում առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են ներկայացրել 18 կուսակցություն եւ 6 դաշինք: Այսպիսով, ամենամեծ ցուցակը ներկայացրել Է «Արդարությունե դաշինքը, որի մեջ մտնում են ՀԺԿ, «Հանրապետությունե, ԱԺՄ, ԱԺԿ, ՍԻՄ, ՀԴԿ, ՍԴՀԿ, ՀՍԴԿ կուսակցությունները: Ցուցակը գլխավորում են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զավենի Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը, ընդհանուր ցուցակում ընդգրկված Է 137 անուն: Հաջորդ խոշոր ցուցակը ՀՀԿ-ն Է ներկայացրել, որտեղ ընդգրկված Է 120 անուն: Ցուցակը գլխավորում են ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, պաշտպանության նախարար ՍԵրժ Սարգսյանը, ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: ՀՅԴ-ի ցուցակն ընդգրկում Է 101 անուն, այն գլխավորում են Վահան Հովհաննիսյանը, Արմեն Ռուստամյանը, Արտաշես Թումանյանը: «Ազգային միաբանությանե ցուցակում ընդգրկված Է 77 անուն, ցուցակը գլխավորում են Արտաշես Գեղամյանը, Ալեքսան Կարապետյանը, Հմայակ Հովհաննիսյանը: «Հզոր Հայրենիքե կուսակցության ցուցակը գլխավորում են քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը, փոխքաղաքապետ Վարդան Վարդապետյանը, Ստեփան Մարգարյանը: Ընդհանուր առմամբ՝ ներառված Է 75 անուն: «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիքե դաշինքի ցուցակում ներկայացված Է 71 անուն: Դաշինքի մեջ մտնում են «Արժանապատիվ ապագաե եւ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունները: Ցուցակը գլխավորում են Լյուդմիլա Հարությունյանը, Գագիկ Ասլանյանը, Ստեփան Ծաղիկյանը: ՀԺԱՄ –ի ցուցակը գլխավորում են Սեյրան Ավագյանը, Հարություն Փամբուկյանը, Արտակ Մելիքյանը, ներառված Է 70 անուն: «Օրինաց երկիրե կուսակցության առաջին եռյակն Է՝ Արթուր Բաղդասարյան, Սերգո Երիցյան, Թամարա Պողոսյան՝ 63 անուն: ՀՌԱԿ-ի ցուցակն ընդգրկում Է 60 անուն, այն գլխավորում են ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, Գագիկ Աբրահամյանը, Լավրենտի Բարսեղյանը: ՀՆԿԿ ցուցակում 44 անուն Է ընդգրկված, այն գլխավորում են Յուրի Մանուկյանը, Հրանտ Ոսկանյանը, Յուրի Մելիք-Օհանջանյանը: ՀՀՇ-ն ներկայացրել Է 41 անուն, ցուցակը գլխավորում են Արարատ Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Խաչատուր Քոքոբելյանը: «Միավորված աշխատավորների կուսակցությունըե ներկայացրել Է 40 անուն, ցուցակի առաջին հորիզոնականում Է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը: «Ազատականե դաշինքը, որի մեջ մտնում են ԱԻՄ, «Մտավորական Հայաստանե, «Ազատ Հայք առաքելությունե կուսակցությունները, ներկայացրել Է 40 անուն: Ցուցակը գլխավորում են Պարույր Հայրիկյանը, Հովհաննես Թոքմաջյանը, Նորայր Խանզադյանը: ՀԿԿ-ի ցուցակում ընդգրկված Է 39 անուն, ցուցակը գլխավորում են Վլադիմիր Դարբինյանը, Սանատրուկ Սահակյանը, Ռուբեն Թովմասյանը: Քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը ներկայացրել Է 33 անուն: Ցուցակը գլախավորում են Խոսրով Հարությունյանը, Անաիդա Մարինոսյանը, Ռուբեն Սաýարյանը: «Բագրեւանդե կուսակցությունը ներկայացրել Է 30 անուն, ցուցակի առաջին տեղում Կամո Պետրոսյանն Է: «Րաýýի Հովհաննիսյանե դաշինքը, որի մեջ ընդգրկված են «Ժառանգությունե եւ «Ազգային պետությունե կուսակցությունները, ներկայացրել Է 20 անուն, ցուցակը ղեկավարում են Անահիտ Ժամկոչյան-Բախշյանը, Հրայր Թովմասյանն ու Հրաչ Հակոբյանը: «Հայ արիների բռունցքե կուսակցությունը ներկայացրել Է 19 անուն, ցուցակի առաջին հորիզոնականում Է Ռազմիկ Վասիլյանը: «Ժողովրդական կուսակցությունըե ներկայացրել Է 18 անուն, ցուցակը գլխավորում Է Տիգրան Կարապետյանը: «Ազատ, արդար Հայաստանե դաշինքը՝ Հայաստանի մարքսիստական կուսակցություն, Հայաստանի կոմունիստների միություն, ներկայացրել Է 17 անուն, ցուցակը գլխավորում Է Մանուկ Գասպարյանը: «Արդյունաբերողների եւ կանանց միությունե դաշինքը՝ Կանայք հայոց աշխարհի եւ Հայաստանի առաջադիմական միացյալ կուսակցություն, ներկայացրել են 15 անուն, ցուցակը գլխավորում Է Ժանետա Մանուկյանը: «Ազգային համաձայնությունե կուսակցությունը ներկայացրել Է 13 անուն, ցուցակը գլխավորում Է Արամ Հարությունյանը: «Աշխատանք, օրենք, միասնությունե կուսակցությունը եւս 13 անուն Է ներկայացրել , ցուցակը գլխավորումԷ Միհրան Մովսիսյանը: «Արդարաությունե կուսակցության ցուցակն ամենափոքրն Է՝ 10 անուն, այն գլխավորում Է Հակոբ Աբրահամյանը: Նշենք, որ ԿԸՀ-ն համամասնական եւ ԸԸՀ-ն՝ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկները հանձնում Է մարտի 21-ից մինչեւ մարտի 26-ը ներառյալ: Համաձայն Ընտրական օրենսգրքի, կուսակցության ընտրացուցակը համարվում Է առաջադրված, եթե դրա առաջադրումը պաշտպանել Է առնվազն 30 հազար քաղաքացի: Մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուի առաջադրման համար պետք Է հավաքվի տվյալ անձի թեկնածությունը պաշտպանող՝ տվյալ ընտրատարածքի առնվազն 500 ընտրողի ստորագրություն: Համամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը ԿԸՀ , իսկ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների փաստաթղթերը՝ ԸԸՀ Է ներկաայցվում մինչեւ ապրիլի 10-ը: Գրանցումը կատրվում Է ապրիլի 15-ից մինչեւ ապրիլի 20-ի ժամը 18.00-ն: Նախընտրական քարոզչությունը մեկնարկում Է ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 23-ի ժամը 24.00-ն:

Հայերեն

Մունդիալ-2026. Արգենտինան հաղթահարեց խմբային փուլի արգելքը. Մեսին՝ ԱԱ-ների ռեկորդակիր

ՏԿԵ նախարարը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և Բահրեյն

Իրանի խորհրդարանի նախագահը և ԱԳ նախարարը մեկնել են Օման

Կառավարությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները հրդեհավտանգ ժամանակաշրջանում

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ազատ տնտեսական գոտիների գործունեության արդյունքներն ու անելիքները

Լոռու մարզում փրկարարներն օգնություն են ցուցաբերել սարալանջին ոտքը վնասած քաղաքացուն

ԵՄ-ն այժմ քննարկում է ոչ թե Ռուսաստանի հետ բանակցությունները, այլ Մոսկվայի վրա ճնշումը. Կոշտա

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը լիցենզիա է տրամադրել իրանական նավթի հետ գործարքների համար